Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Եղեգնաձորի շուկայի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի՝ ընկուզենու ծառից կախված

12:25, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
Եղեգնաձորի շուկայի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի՝ ընկուզենու ծառից կախված
     Երեկ՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքում՝ Նարեկացի փողոցի 8 հասցեի Եղեգնաձորի շուկայի մոտ, ընկույզի ծառից կախված դի կա։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:
     Ոստիկաններն ու քնիչները շուկայի հարևանությամբ գտնվող «Ղռեր» կոչվող տարածքում հակի թելով ընկուզենու ծառից կախված վիճակում հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած քաղաքացու ինքնությունը։ Վարկածներից մեկը նաև ինքնասպանությունն է։
2446 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am