Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ես ապրում եմ երաժշտության աշխարհում, ինձ թվում է՝ այլ տաղանդներ չունեմ». Տիգրան Համասյանը դարձավ 30 տարեկան

13:15, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
«Ես ապրում եմ երաժշտության աշխարհում, ինձ թվում է՝ այլ տաղանդներ չունեմ». Տիգրան Համասյանը դարձավ 30 տարեկան
     «Ես ապրում եմ երաժշտության աշխարհում, ինձ թվում է` այլ տաղանդներ չունեմ»,- այսօր աշխարհահռչակ «Մոնքի» միջազգային ջազ մրցույթի հաղթող, հայազգի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի ծննդյան օրն է․ նա դարձավ 30 տարեկան:
     Տիգրան Համասյանը ծնվել է Գյումրիում: Երեք տարեկան հասակից սկսել է հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության հանդեպ: Յոթ տարեկանում ընդունվել է երաժշտական դպրոց: Հարցազրույցներից մեկում Համասյանն ընդգծել է. «Երբեք չեմ մտածել այն մասին, թե կյանքում ինչով եմ զբաղվելու, ինչ եմ դառնալու, ինչպես եմ շարունակելու ուղիս: Միայն մի բանն էր պարզ ու միանշանակ՝ երաժշտությունն է կոչումս, ու պիտի նվագեմ»:
     2003թ. տեղափոխվել է Լոս Անջելես: 2006թ. ֆրանսիական «Նոկտյուրն ռեքորդս» ձայնագրման ընկերությունը թողարկել է երաժշտի առաջին՝ «World Passion» ձայնասկավառակը: Այնուհետև թողարկվել են ևս մի քանի ձայնասկավառակներ:
     Դաշնակահարն ասում է, որ կուզենար կիթառահար լիներ և եթե համապատասխանաբար տիրապետեր հմտություններին ու տեխնիկային, միանգամից կթողներ դաշնամուր նվագելը:
«Ես ապրում եմ երաժշտության աշխարհում, ինձ թվում է՝ այլ տաղանդներ չունեմ». Տիգրան Համասյանը դարձավ 30 տարեկան
1217 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am