Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Համացանց

«Տնօրենները հայցերից հրաժարվում են». Դ․ Իոաննիսյան

12:15, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
«Տնօրենները հայցերից հրաժարվում են». Դ․ Իոաննիսյան
     «Իմ ու Իրազեկ Քաղաքացիների Միավորում/Union of Informed Citizens-ի դեմ 30 տնօրենների գործով առաջին դատն սկսվեց։
     Տնօրենները հայցերից հրաժարվում են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։ Մանկավարժների կողմից որևէ պատճառ, հիմնավորում չի նշվել, թե ինչու են հրաժարվում հայցերից։
     Հիշեցնենք՝ օրեր առաջ ԻՔԱ-ն ներկայացրել էր դատական նիստերի ժամանակացույցը. «Ինչպես հայտնի է, 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թվով 30 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ քաղաքացիական հայցադիմումներ են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և դրա համակարգող Դանիել Իոաննիսյանի:
     30 տնօրենները, ըստ միանման հայցադիմումների՝ համարում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց SUT.am կայքում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» աղմկահարույց նյութով:
     Բոլոր հայցվորները պահանջում են հերքել հրապարակված տեղեկությունները և վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում: Գումարային առումով, 30 տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ու Դանիել Իոաննիսյանից պահանջում են (ներառյալ դատական ծախսերը) մոտ 65 միլիոն դրամ»,- նշված էր տեքստում։
4167 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am