Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Պետությունը փող չունի, սակայն Գագիկ Խաչատրյանը և մյուսները շատ ունեն և իրենց մեղքերի թողության համար եկեղեցի են կառուցում»․ Ոսկան Սարգսյան

12:00, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
«Պետությունը փող չունի, սակայն Գագիկ Խաչատրյանը և մյուսները շատ ունեն և իրենց մեղքերի թողության համար եկեղեցի են կառուցում»․ Ոսկան Սարգսյան
     Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել Եղվարդ քաղաքում նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցու օծման արարողությանը, որը կառուցվել է Գագիկ Խաչատրյանի ընտանիքի բարերարությամբ:
     Իրադարձությունը համացանցում քննարկողները նշում են, որ «եթե Հայաստանն իրավապահ երկիր լիներ, Գագիկ Խաչատրյանը պետք է իրավապահներին բացատրություն տար իր արածների՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնի ավելի քան 30 միլիոն դոլարանոց շենք սարքելու և մեծ ճոխությամբ կահավորելու համար: Պատերազմի մեջ գտնվող Հայաստանը զենք գնելու փող չունի, բանակցություններ է վարում Ռուսաստանից նոր վարկով զենք գնելու համար: Պետությունը փող չունի, սակայն Գագիկ Խաչատրյանը և մյուսները շատ փող ունեն և իրենց մեղքերի թողության համար եկեղեցի են կառուցում»,- գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:
     Նշենք, որ այդ Դիլիջանի ուսումնական կենտրոնը հանրությանն առավել հայտնի է որպես էլիտար զվարճանքի կենտրոն, որի վրա պետբյուջեից միլիոնավոր դոլարներ են արդեն ծախսվել:
     Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ այն այս տարի փոխանցվել էր ՊՆ-ին։
     Ավելի վաղ նաև անդրադարձել էինք լուրերին, թե հենց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է 2018-ին ՀՀ փոխվարչապետերից մեկի թեկնածուն։
2012 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am