Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Սիրիայում շարունակվող պատերազմի զոհերի թիվը գերազանցել է 330 հազարը

10:25, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
Սիրիայում շարունակվող պատերազմի զոհերի թիվը գերազանցել է 330 հազարը

Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է արդեն ավելի քան 330 հազար մարդ, այդ թվում՝ մոտ 100 հազար քաղաքացիական անձ: Այս են վկայում Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական խորհրդի տվյալները։ 2011-2017-ի հուլիսի կեսն ընկած ժամանակահատվածում Սիրիայում զոհվել է ընդհանուր առմամբ 331 765 մարդ։

Իրավապաշտպանների հաշվարկների համաձայն՝ բռնի մահվամբ զոհված 99 617 խաղաղ բնակչից 18 243-ը երեխա է:

Զինված հակամարտության հետևանքով՝ զոհվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ 116 774 զինծառայող և նրա աջակից, ինչպես նաև 57 հազար ապստամբ, այդ թվում՝ սիրիական ընդդիմության և «Սիրիական ժողովրդավարական ուժեր» քրդական խմբավորումների դաշինքի անդամներ:

Սպանվել է 58 հազար ջիհադիստ, հիմնականում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կամ «Ալ Քաիդա»-ի աջակիցներ:

5197 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am