Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արդյո՞ք էական է՝ ես կլինեմ վարչապետ, թե ոչ, էական չի չէ՞»․ Սերժ Սարգսյան

10:00, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
«Արդյո՞ք էական է՝ ես կլինեմ վարչապետ, թե ոչ, էական չի չէ՞»․ Սերժ Սարգսյան
     Ներկայացնում ենք «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի կիրակնօրյա թողարկումը, որի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է սահմանային լարվածության, ՀՀ տնտեսությանը վերաբերող հարցերի ու ներքաղաքական զարգացումների մասին։
     Մասնավորապես, խոսելով արցախյան հիմնախնդրի մասին, երկրի ղեկավարն ընդգծել է, որ վերջին 20 տարիների ընթացքում հայկական կողմը որևէ կերպ չի խոսել զիջումների մասին, այլ խոսել է խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Ինչ վեաբերում է Մինսկի խմբի հայտարարություններին ու այն տեսակետին, որ նրանք հավասարության նշան են դնում կողմերի միջև, Սարգսյանն ասել է․ «Մինսկի խմբի անդամների համար որևէ կասկած չկա, նրանք շատ հստակ գիտեն, թե որ կողմն է լարվածության հեղինակը և որ կողմն է նախահարձակ լինում․․․ Ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին՝ կնշանակի խրախուսել հայկական կողմին՝ շատ ավելի կոշտ պատասխան տալ կամ շատ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել»։
     Նա նաև պատասխանել է՝ 2018-ին կլինի վարչապետ, թե՞ ոչ հարցին․ «Երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Դեռևս հսկայական ժամանակ կա․․․ Արդյո՞ք էական է՝ ես կլինեմ վարչապետ, թե ոչ, էական չի չէ՞»,- ասել է Սերժ Սարգսյանը։
«Ռ-Էվոլյուցիա»-ի հյուրը Ս․ Սարգսյանն է
5805 | 3
Facebook