Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. ի՞նչ կարծիք ունեք երեխաների կանխարգելիչ պատվաստումների մասին

20:10, կիրակի, 16 հուլիսի, 2017 թ.
Հարցում. ի՞նչ կարծիք ունեք երեխաների կանխարգելիչ պատվաստումների մասին

Երևանում օրեր առաջ մահացած մեկուկես տարեկան երեխայի ծնողները պնդում են, թե երեխան մահացել է պատվաստման հետևանքով, այնինչ բժիշկները հերքում են՝ պատճառաբանելով, թե մահը վրա է հասել պատվաստումից 2 օր անց, ու պատճառը շոգն է եղել:

Այս ցավալի դեպքը հասարակության մեջ կրկին տարակարծություններ է առաջացրել պատվաստումների հետ կապված: Մի մասը կարծում է, թե դրանք առավել վնասում են երեխաներին, քան օգնում և նշում են, իբրև թե բժիշկների մեծ մասը, քաջատեղյակ լինելով պատվաստումների վատ հետևանքների մասին, հրաժարվում է իր երեխաներին պատվաստելուց:

Մի մասն էլ պնդում է, որ ճիշտ ու գրագետ արվող պատվաստումն, ընդհակառակը, երեխային փրկում է հետագայում հնարավոր բազմաթիվ լուրջ հիվանդություններից:

Այս հարցումը նպատակ ունի պարզելու, թե ինչ կարծիք ունի մեր հասարակությունը երեխաների կանխարգելիչ պատվաստումների վերաբերյալ:

17983 | 4
Facebook