Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ներկայումս ես այսպիսին եմ՝ չորացած, կտրված, ինչպես Հայրենիքս՝ Ցեղասպանությունից հետո». Վահրամ Թաթիկյանն՝ իր «գլխատված» այգու մասին

18:10, կիրակի, 16 հուլիսի, 2017 թ.
«Ներկայումս ես այսպիսին եմ՝ չորացած, կտրված, ինչպես Հայրենիքս՝ Ցեղասպանությունից հետո». Վահրամ Թաթիկյանն՝ իր «գլխատված» այգու մասին
     Գրող, երգահան Վահրամ Թաթիկյանի հայտարարությունը․
    
     «Սիրելի բարեկամներ. հոգաչափ շնորհակալ եմ ինձ պատահած սոսկալի դժբախտության. ինձ հասցված անդարմանալի, հակամարդկային հարվածի առիթով արտահայտած ձեր սրտակցության համար:
     Ցանկանում եմ տարածել իմ երկրորդ հայտարարությունը: Իմ և այգուս հետ կատարվածն անշուշտ ունի քաղաքական ենթատեքստ. սրանից առաջ էլ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող իմ տան և´ այգու նման դեպքեր եղել են, և´ կողոպուտ, գողություն, և´ հարձակում իմ անձի դեմ՝ ընդհուպ մինչև սպառնալիքը ինձ ֆիզիկապես վերացնելու համար, բայց բողոքներին դատական ընթացք չեմ տվել, հասկանալով, որ Երևանում եղած ժամանակ կարող է վնաս տան այգուս և ունեցվածքիս, ինչը և ահա կատարվեց: Թուրքերի կողմից 1960 թվի ապրիլի 13-ին Կիպրոսում սպանված պապիս ու տատիս հիշատակով եմ երդվում, որոնց էր նվիրված փոքրիկ «ագարակս»՝ որ կատարվածն իմ և մեր ժողովրդի առողջ հատվածի կողմից կստանա համարժեք պատասխան Գարեգին Նժդեհի կողմից ասված միտքը՝ որ «ավելի վտանգավոր են մեր մեջ ապրող թաքուն թուրքերը», հաստատվեց ևս մի անգամ: Ի միջիայլոց՝ իմ երկու, մայրական ու հայրական կողմից պապերն էլ՝ Ստեփան Թաթիկյանը և Հակոբ Բոյաջյանը, Նժդեհի զինվորներն են եղել, կռվել Արևելյան Լեգիոնում: Պետք է արժանի լինեմ նրանց՝ նաև տատիս քրոջ՝ Անահիտ Թաթիկյանի ամուսնու՝ Սողոմոն Թեհլերյանի հիշատակներին»:
     Ավելի վաղ, Վ․ Թաթիկյանը գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ անհայտ անձինք ոչնչացրել են իր մրգատու այգին։
     «Իմ քառասուն տարվա այգին, որի լուսանկարները կարող եք տեսնել իմ էջում, որը միայն իմը չէր, այլ ընկերներինս, ամբողջ ժողովրդինն ու մշակույթինը՝ համատարած կտրել են, թողնելով երկու ծիրանի ծառի չոր կմախք: Ես ու կինս՝ երկու գրողներ, Հայաստանի Գրողների միության անդամներ՝ ինքնասպանության շեմին ենք: Խնդրում եմ, իմ այս հայտարարությունը տարածել ամենուրեք»:
    
    
Վահրամ Թաթիկյանի այգին՝ նախքան «գլխատելը»
Վահրամ Թաթիկյանի այգին՝ նախքան «գլխատելը»
Այն այգու անապատի վերածված վիճակը, որից ստացված մեկ տոննա միրգը ես հյուրասիրում էի ընկերներիս:
Այն այգու անապատի վերածված վիճակը, որից ստացված մեկ տոննա միրգը ես հյուրասիրում էի ընկերներիս:
Չորացված ու կտրված այգուս ներկայիս տեսքը
Չորացված ու կտրված այգուս ներկայիս տեսքը
8493 | 2
Facebook