Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եղել է, երբ բեմ եմ բարձրացել ջնջված». այսօր իր 55-ամյակը նշող Լեպսը խոստովանել է, որ հարբեցող է

17:05, կիրակի, 16 հուլիսի, 2017 թ.
«Եղել է, երբ բեմ եմ բարձրացել ջնջված». այսօր իր 55-ամյակը նշող Լեպսը խոստովանել է, որ հարբեցող է

Ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին Дни.ru-ին հայտնել է նրա կինն՝ Աննա Լեպսը: Նա պատմել է, որ իր ամուսինը պայքարում է հարբեցողության դեմ, որով տառապում է արդեն երկար տարիներ:
     «Նա արդեն այն տարիքում է, երբ մարդը գիտակցում է իր դրական և բացասական կողմերն, ընդունում իրեն այնպիսին, ինչպիսին կա: Այս մասին բարձրաձայնելն իսկ մի քայլ է դեպի հաջողություն: Պայքար, այո նա ամբողջ ժամանակ պայքարի մեջ է, բայց անկեղծ է ինքն իր առջև»,- ասել է Աննան:
     Այսօր լրանում է Լեպսի 55-րդ տարեդարձը, նա ծնվել է 1962-ի հուլիսի 16-ին, Սոչիում, մսի կոմբինատի և հացի արտադրամասի աշխատակիցների ընտանիքում:
     Գրիգորի Լեպսն էլ հայտնել է, որ մշտապես գտնվում է բժշկի հսկողության ներքո: «Աշխատանքը շատ է, չես հասցնում վերականգնվել, ուստի միշտ հետս բժիշկ է լինում: Միշտ ինչ-որ ներարկումներ, ինչ-որ դեղեր, ինչ-որ կաթիլայիններ, դրանք անվերջ են, որպեսզի ես լավ վիճակում գտնվեմ»,- ասել է նա:
     Նա ևս խոստովանել է, որ արդեն քանի տարի է՝ պայքարում է կործանարար սովորության դեմ և իրեն դասում է այն մարդկանց շարքին, ովքեր չեն կարողանում քիչ խմել: «Եղել են դեպքեր, երբ ես բեմ եմ բարձրացել ջնջված: Բայց անգամ այդ ժամանակ ես թույլ չեմ տվել ինձ թերի կամ վատ աշխատել»:

15179 | 0
Facebook