Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում ուխտավորներին տեղափոխող ավտոբուսն անդունդն է ընկել, կա 16 զոհ (տեսանյութ)

15:25, կիրակի, 16 հուլիսի, 2017 թ.
Հնդկաստանում ուխտավորներին տեղափոխող ավտոբուսն անդունդն է ընկել, կա 16 զոհ (տեսանյութ)

Ուխտավորներին տեղափոխող ավտոբուսը Հնդկաստանի հյուսիսում անդունդն է գլորվել: Ինչպես հայտնում է IndiaToday-ը, մահացել է 16, վիրավորվել 35 մարդ: Ուխտավորները մեկնելիս են եղել Ամարնաթհ քարանձավ, որը Ջամու և Քաշմիր շրջանի ամենահայտնի ուխտատեղիներից է:
     Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, ներկայում իրականացվում են փրկարարական աշխատանքներ:
     Նշենք, որ համաձայն վիճակագրության, ամեն օր Հնդկաստանի ճանապարհներին վթարների զոհ է դառնում ավելի քան 400 մարդ, տարվա կտրվածքով նրանց թիվը հասնում է 150 հազարի:

Աղբյուրը` life.ru
7804 | 0
Facebook