Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակը սպառնում է չեղարկել Մեծ Բրիտանիայից դեպի Եվրոպա չվերթները. ԶԼՄ-ներ

15:10, կիրակի, 16 հուլիսի, 2017 թ.
Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակը սպառնում է չեղարկել Մեծ Բրիտանիայից դեպի Եվրոպա չվերթները. ԶԼՄ-ներ

Ավիաընկերությունները կչեղարկեն Մեծ Բրիտանիայից Եվրոպա ավիաթռիչքների համար վաճառած տոմսերը, եթե Մեծ Բրիտանիան չկարողանա Բրյուսելի հետ համաձայնության գալ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Sunday Times գործակալությանը:
     Թռիչքի հնարավոր չեղարկման մասին նախազգուշացում կլինի 2019 թվականի չվերթների տոմսերի վրա, որոնք վաճառքի կհանվեն 2018 թվականի մարտից:

«Մենք կչեղարկենք բոլոր թռիչքները 2019-ի համար»,- հայտարարել է իռլանդական ավիաընկերության ղեկավար Մայքլ Օ'Լիրին:

2016թ հունիսի 23-ին բրիտանացիները բարձրացրեցին ԵՄ կազմից դուրս գալու հարցը: Համաձայն լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածի, Brexit-ից 2 տարի անց Մեծ Բրիտանիան պետք է լքի ԵՄ-ն:

5705 | 0
Facebook