Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պահանջելու են կասեցնել Հայաստանում ոստիկանական ուժերին հատկացվող ֆինանսները

14:35, կիրակի, 16 հուլիսի, 2017 թ.
Պահանջելու են կասեցնել Հայաստանում ոստիկանական ուժերին հատկացվող ֆինանսները

Հուլիսի 17-ին «Հայաստանի քաղբանտարկյալների զորակցության կոմիտեն» և այլ սփյուռքյան հասարակական կազմակերպություններ Ստրասբուրգում` Եվրոպայի Խորհրդի նստավայրի դիմաց, հանրահավաք կանցկացնեն։ Նրանք պահանջելու են դատապարտել Հայաստանում քաղբանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը. «Դատապարտել այն բոլոր զազրելի ճնշումները, որ դատական իշխանութուններն ու ոստիկանական ուժերը կեղծ դատավարություների ընթացքում իրականացնում են իրենց փաստաբանների նաև զորակիցների նկատմամբ».- գրված է հայտարարության մեջ։ Ի դեպ, հանրահավաքի կազմակերպիչները նույն օրը հանդիպում են ունենալու Եվրոպայի խորհրդի ընդհանուր քարտուղար Տուրբյորն Յագլանդի հետ։ Հավաքի մասնակիցները նրանից պահանջելու են կասեցնել բոլոր տեսակի ֆինանսական օգնությունները Հայաստանում, մասնավորապես, ոստիկանական ուժերին հատկացվող ֆինանսները։

Հիշեցնենք, որ այսօրվանից հանրահավաքներ են անցկացվելու նաև Լոս Անջելեսում, Նյու 3որքում, Քյոլնում: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը:

5585 | 1
Facebook