Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է դարի հանճարեղ մաթեմատիկոս իրանուհի Մարիամ Միրզախանին

14:05, կիրակի, 16 հուլիսի, 2017 թ.
Մահացել է դարի հանճարեղ մաթեմատիկոս իրանուհի Մարիամ Միրզախանին

Հուլիսի 15-ին ԱՄՆ-ում կյանքի 40-րդ տարում մահացել է դարի հանճարեղ մաթեմատիկոս, ազգությամբ իրանուհի Մարիամ Միրզախանին: Նա 2014-ին դարձել էր առաջին կինն, ով ստացել էր Ֆիլդսի մեդալ։ Քանի որ Նոբելյան մրցանակը մաթեմատիկայի ոլորտում չի տրվում, ապա վերջինը համարվում է մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակը:
     Մարիամ Միրզախանին ծնվել է 1977 թվականին Իրանի Թեհրան քաղաքում։ Գնացել է ավագ դպրոց Թեհրանի Ֆարզանեգան շրջանում՝ Բացառիկ Տաղանդների Զարգացման Ազգային Կազմակերպությունում (National Organization for Development of Exceptional Talents)։ Նա մրցունակ էր և աչքի էր ընկնում միջազգային ասպարեզում իր մաթեմատիկական ընդունակություններով՝ տանալով ոսկե մեդալ 1994 թվականին Հոնգ Կոնգում և 1995 թվականին Տորոնտոյում անցկացվելիք Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներում, որտեղ նա ճանաչվել է առաջին իրանցի աշակերտուհին, ով գրանցել է 100 տոկոսանոց արդյունք։
     Նա ստացել է BSC-ի կոչում մաթեամատիկայից (1999 թվական) Շարիֆի Տեխնոլոգիական Համալսարանում` Թեհրանում։
     Այնուհետև Միրզախանին մեկնել է Միացյալ Նահանգներ մագիստրոսի կոչման համար և ստացել PhD-ի (Փիլիսոփայության դոկտոր) կոչում Հարվարդի Համալսարանի կողմից (2004 թվական), որտեղ նա աշխատում էր Ֆիլդսի այլ մեդալիստ Կորտիս ՄաքՄյուլլենի հսկողության տակ։ 2004 թվականին նա Քլեյի Մաթեմատիկական Համալսարանում՝ որպես հետազոտող-աշխատակից և Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր էր։
     Նա ամուսնացած էր Ժան Վոնդրակի հետ, ով տեսական ինֆորմատիկայով զբաղվող գիտնական է և աշխատում է ՄԲՄ Ալմադեն Հետազոտական կենտրոնում (IBM Almaden Research Center)։ Ունեն մեկ աղջիկ՝ Անահիտան։
     2013-ին Մարիամ Միրզախանիի մոտ հայտնաբերվել է կրծքի քաղցկեղ, իսկ մի քանի շաբաթ առաջ նրա մոտ մետաստազներ էին հայտնաբերվել ողնուղեղում:

14855 | 1
Facebook