Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրդեհ՝ աղբանոցում. օգտագործվել է հատուկ տեխնիկա և 6 ջրատար

11:00, կիրակի, 16 հուլիսի, 2017 թ.
Հրդեհ՝ աղբանոցում. օգտագործվել է հատուկ տեխնիկա և 6 ջրատար
     Հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի բաժնից: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի աղբանոցում (10 հա) այրվում է մոտ 6.5 հա (տարբեր տեղամասերով) կուտակված աղբ, իսկ 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա:
     Շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները:
4286 | 1
Facebook