Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Հայտնի են «Ոսկե ծիրան» 2017-ի հաղթողները

22:05, շաբաթ, 15 հուլիսի, 2017 թ.
Հայտնի են «Ոսկե ծիրան» 2017-ի հաղթողները
     Հուլիսի 9-ին մեկնարկած «Ոսկե ծիրան» 2017 միջազգային կինոփառատոնն ամփոփվեց, հայտնի դարձան լավագույնը ճանաչված ֆիլմերը:
     Փառատոնի գլխավոր մրցանակին՝ Ոսկե Ծիրանին, միջազգային խաղարկային մրցույթում արժանացավ Սանալ Կումար Սասիդհարանի՝ «Ցանկալի Դուրգան» ֆիլմը (Հնդկաստան): Արծաթե Ծիրանը բաժին հասավ «Արաբիա» ֆիլմին. ռեժեիսոր՝ Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա):
     ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
     ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ուրվականների որս», ռեժ. Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար)
     ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Դերդո մայրիկը և ընկուզենին», ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան)
     ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Գյուղացիներ», ռեժ. Ցվետան Դրագնև (Բուլղարիա)
     ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
     Խաղարկային
     ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)
     ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ. Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժ. Մհեր Մկրտչյան (Հայաստան)
     Վավերագրական
     ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ձյուն կար», ռեժ.Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան)
     ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Օրիժին», ռեժ. Աշոտ Մկրտչյան (Հայաստան)
     Կարճամետրաժ
     ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ջրի երեսին մնալ», ռեժ. Էրիկ Շահինյան (ԱՄՆ)
     Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար. «Դոնալդը լաց եղավ», ռեժ.Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)
     FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ
     «Անկաշառը», ռեժ. Մոհամադ Ռասուլոֆ (Իրան)
     Այս տարի փառատոնի շրջանակներում Շառլ Ազնավուրի անվան հրապարակը համալրվեց ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի անունը կրող աստղերով:
     ՀԻշեցնենք, որ փառատոնի շրջանակում «Եղիցի լույս» հատուկ կրցանակը շնորհվեց Տիգրան Մանսուրյանին՝ հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար:
2217 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am