Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Հնդկաստանում զանգվածային ջրհեղեղներն ավելի քան 80 մարդու կյանք են խլել

17:40, շաբաթ, 15 հուլիսի, 2017 թ.
Հնդկաստանում զանգվածային ջրհեղեղներն ավելի քան 80 մարդու կյանք են խլել
     Հնդկաստանի հյուսիս արևելքում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների ու սողանքների պատճառով առնվազն 83 մարդ է զոհվել։ Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, առավել շատ տուժել են Ասամ, Արունչալ Պրադեշ, Նագալենդ և Մանիպուր նահանգները։
     Միայն Ասամում, ըստ գլխավոր նախարարի տրամադրած տվյալների, զոհվել է 53 մարդ։ Տարհանվել է շուրջ 2 միլիոն մարդ։
     Բրահմապուտրա գետը դուրս է եկել ափերից և ջրասույզ արել Ասմայի Կազիրանգհա արգելոցը։ Կազիրանգա արգելոցը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշպարհային ժառանգության ցանկում։ Այստեղ ապրում է շուրջ 2․5 հազար ռնգեղջյուր, այն դեպքում, երբ աշխարհում ընդամենը 3 հազար ռնգեղջյուր է մնացել։ Արգելոցի ռնգեղջյուրներից առնվազն 3-ը ջրհեղեղի հետևանքով սատկել է։
7230 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am