Մայրաքաղաքի «Միրզոյան գրադարան»-ում կայացել է մոսկվաբնակ հեղինակ Աշոտ Ավետիսյանի «Մեր Երևան» գրքի շնորհանդեսը:
Հեղինակը նշել է, որ այս գրքում, ըստ էության, գրի են առնված իր մանկության ու երիտասարդության տարիների Երևանից մնացած վառ հուշերը, որոնք հանձնվում են ընթերցողի դատին: Գրքում ներկայացված են ԽՍՀՄ տարիների Երևանի ավանդույթներն ու մարդկային հարաբերությունները և շատ այլ տեղեկություններ, որոնք ավագ սերնդին հնարավորություն կտան վերհիշելու, իսկ նոր սերնդին էլ՝ տեղեկանալու այդ տարիների Երևանի կենցաղվարության մասին: