Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտական լրատվամիջոցները Հուրգադայում տեղի ունեցած զինված հարձակման հնարավոր 3 պատճառ են ներկայացրել

12:45, շաբաթ, 15 հուլիսի, 2017 թ.
Եգիպտական լրատվամիջոցները Հուրգադայում տեղի ունեցած զինված հարձակման հնարավոր 3 պատճառ են ներկայացրել

Ինչպես հայտնի է, նախօրեին երեկոյան Եգիպտոսի Կարմիր ծով նահանգի Հուրգադա քաղաքում տեղի է ունեցել զինված հարձակում, ինչի հետևանքով նաև 2 հայ կին է վիրավորվել։ Եգիպտական ԶԼՄ-ները կատարվածի 3 հնարավոր պատճառ են ներկայացրել։

Հարձակումն իրականացրած Աբդելրահման Շաաբանը կարող է լինել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետևորդ:

Եգիպտական «Սադա ալ Բալյադ» գործակալությունը հայտնել է, որ վերջինը հարել է ԴԱԻՇ գաղափարախոսությանը, ապրել է իսլամական շարիաթի օրենքներով:

Ըստ մեկ այլ վարկածի՝ միջադեպն առաջ է եկել կենցաղային վեճի հետևանքով, որին մասնակցել են Եգիպտոսի և Ուկրաինայի քաղաքացի 2 կանայք, գրել է Elmwatin ինտերնետային կայքը:

Երրորդ վարկածի համաձայն՝ հանցագործն ունեցել է հոգեկան շեղումներ:

Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով Գերմանիայի երկու քաղաքացուհի է զոհվել է: Բացի այդ, 4 զբոսաշրջիկ վիրավորվել է:

10310 | 0
Facebook