Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

«Ոչ մի տվյալ չկա, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ կիսվել է իր ռազմական փորձով». Մոդեստ Կոլերով. «168 ժամ»

11:35, շաբաթ, 15 հուլիսի, 2017 թ.
«Ոչ մի տվյալ չկա, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ կիսվել է իր ռազմական փորձով». Մոդեստ Կոլերով. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Ոչինչ էլ չի նշանակում: Ոչ մի տվյալ չկա, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ կիսվել է իր ռազմական փորձով: Ես կարծում եմ, որ ադրբեջանական չինովնիկը խոսում է միայն այն մասին, որ Ռուսաստանը, ինչպես և ցանկացած այլ երկրի, Ադրբեջանի հետ ևս փոխանակում է տվյալներ ահաբեկիչների մասին, որոնք հայտնվում են Սիրիայում, տվյալ դեպքում՝ Ադրբեջանից: Իսկ Սիրիայում մի քանի հազար ահաբեկիչ կա Ադրբեջանից: Այստեղ, իհարկե, երկու երկրները պետք է համագործակցեն, որովհետև այդ ահաբեկիչները վերադառնում են տուն և սկսում են սեփական տանը զբաղվել ահաբեկչությամբ»,- մեր թղթակցին ասել է «Ռեգնում» լրատվական խմբագիր, Ռուսաստանի առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով ռուսական ՌԻԱ-Նովոստի գործակալության կողմից Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ծավալուն հրապարակումը, որում նա ասել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին պաշտոնապես օգնում է Սիրիայում իր կուտակած ռազմական փորձով Կովկասում հայերի դեմ կիրառելու հարցում: Ըստ նրա՝ այս հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են. ռուս զինվորականները սկսել են Ադրբեջանի պաշտպանության նախարարին սովորեցնել, թե ինչպես օդից ռմբակոծել հայկական տարածքները: Բայց մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանը չի տրամադրել իր օդային տարածքը ՌԴ-ի Կասպյան ռազմածովային նավատորմի թևավոր հրթիռների համար և այդ պատճառով այդ թևավոր հրթիռները ստիպված էին թռչել դեպի Սիրիայի ահաբեկչական օբյեկտներ՝ շրջանցելով Ադրբեջանի տարածքը: Անգամ այդպիսի պարզագույն ռազմական հակաահաբեկչական համագործակցություն երկու երկրների միջև չկա: Եվ Ադրբեջանի պաշտպանության նախարարը լավ կանի, որ այդ մասին խոսի, ոչ թե՝ որևէ այլ հարցի»»,-գրում է թերթը:
    
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

4313 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am