Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Պետական պարտքի բեռը ծանրանում է. «168 ժամ»

11:15, շաբաթ, 15 հուլիսի, 2017 թ.
Պետական պարտքի բեռը ծանրանում է. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «ՀՀ պետական պարտքի ծավալը 2017թ. հունիսի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 951.8 մլրդ դրամ կամ 6 մլրդ 140.8 մլն ԱՄՆ դոլար: Տարեսկզբին՝ 2016 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, պետական պարտքը 2 տրիլիոն 875.6 մլրդ դրամ էր կամ 5 մլրդ 942.1 դոլար:
     Այսինքն՝ կես տարվա ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է դրամային արտահայտությամբ 76.2 մլրդ դրամով, դոլարային արտահայ­տությամբ 198.7 մլն դոլարով: Այս տվյալները (ինչպես և հաջորդիվ ներկայացվող տվյալները) վերցված են ՀՀ ֆինանսների նախարարու­թյան պետական պարտքի ամսական տեղեկագրից: Հայաստանի համա­խառն ներքին արդյունքը 2016 թվա­կանին ընթացիկ գներով կազմել է 5 տրիլիոն 79.9 մլրդ դրամ: Այսինքն՝ այս պահի դրությամբ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 58.1% է: Սակայն առավել ճշգրիտ լի­նելու համար պետական պարտքի թվից պետք է հանել Կենտրոնական բանկի պարտքը, քանի որ պետա­կան պարտքի մասին օրենքով 60% թույլատրելի շեմը վերաբերում է մի­այն կառավարության պարտքին: ԿԲ- ի պարտքը 269.1 մլրդ դրամ է, կառա­վարության պարտքը 2 տրիլիոն 682.7 մլրդ դրամ: Այսպիսով՝ կառա­վարության պարտք-ՀՆԱ հարաբե­րակցությունը 52.8% է: Դա ցածր է թույլատրելի 60%-ի շեմից, սակայն քիչ էլ չէ»,-գրում է թերթը:
    
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

4422 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am