Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Սյունիքի մարզում բեռնատարը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

11:20, շաբաթ, 15 հուլիսի, 2017 թ.
Սյունիքի մարզում բեռնատարը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է
     Երեկ՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի 339 ՍՍ 22 համարնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհին Հարթավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել ձորում: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Ստեփանակերտ քաղաքում գործող «Ֆլեշ պլյուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
3491 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am