Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Այսօր լրանում Թուրքիայում հեղաշրջման փորձի 1 տարին. դրա արձագանքը չի դադարում

12:05, շաբաթ, 15 հուլիսի, 2017 թ.
Այսօր լրանում Թուրքիայում հեղաշրջման փորձի 1 տարին. դրա արձագանքը չի դադարում

Այսօր լրանում է Թուրքիայում հեղաշրջման տապալված փորձի 1 տարին: Ապստամբած թուրք զինվորականներն այդ օրը օդային մի քանի հարվածներ են հասցրել երկրի խորհրդարանի շենքի ու կառավարական այլ հաստատությունների վրա: Կրակի տակ են հայտնվել նաև քաղաքացիական անձինք: Հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է առնվազն 260 մարդ, սակայն դեռ լույսը չբացված` զինված ընդվզումը ճնշվել է: Մեկ տարի անց անգամ, հեղաշրջման հետևանքները դեռևս սուր կերպով իրենց զգացնել են տալիս:
     Անցած տարվանից ի վեր հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու համար թուրքիայում ավելի քան 50 հազար մարդ է ձերբակալվել, ևս 150 հազար մարդ հեռացվել է աշխատանքից` մեղադրվելով ԱՄՆ-ում ապաստանած կրոնական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի համար: Վերջինը շարունակում է պնդել, որ ոչ մի առնչություն չունի հեղաշրջման կազմակերպման հետ:

Գյուլենի կողմնակիցների կարելի էր գտնել ամենուր` գործնական աշխարհում, դպրոցներում ու համալսարաններում, պետական ծառայության ոլորտում և, իհարկե, մամուլում: Սակայն շատերը թուրքական իշխանություններին մեղադրում են` նշելով, որ նրանք պարզապես օգտվում են ռազմական դավադրությունից ու այդպիսով ճնշում այլախոհության ցանկացած դրսևորում:
     Հարկ է նշել, որ «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր ֆեթուլահ Գյուլենի` Թուրքիային արտահանձնելու հարցը մինչ օրս թուրք-ամերիկյան հարաբերությունների ամենախրթին կետերից է:
     Չնայած հեղաշրջման փորձից անցել է արդեն մեկ տարի` երկրում հայտարարված արտակարգ դրությունը մինչ այժմ չի հանվել, ավելին, կառավարությունը պնդում է, որ այն ևս 3 ամսով երկարաձգելու անհրաժեշտություն կա: Սա առաջացրել է Թուրքիայի ընդդիմության և եվրոպական մի շարք երկրների առաջնորդների դժգոհությունը, քանի որ այդպիսով խախտվում են մարդու իրավունքներն ու քաղաքացիների ազատությունը:

1085 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am