Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

ԱԺ-ում աժիոտաժ է. սկսվում է մեքենաների համարների բաժանումը. «Հրապարակ»

10:45, շաբաթ, 15 հուլիսի, 2017 թ.
ԱԺ-ում աժիոտաժ է. սկսվում է մեքենաների համարների բաժանումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովն արդեն ստացել է նոր պետհամարանիշներ ունենալու իրավունքը։ Երեկվանից աժիոտաժն սկսվել է։ Պետհամարանիշներն ստանալու են Ճանապարհային ոստիկանությունից։ Հավանաբար՝ հաջորդ շաբաթվանից։
     Մեքենաների համարներն սկսվելու են «ՀՀ 01» և «ՀՀ 11»-ով։ «ՀՀ 11»-ով համարանիշները պատգամավորների թվով են լինելու` 105 հատ, և յուրաքանչյուր պատգամավոր իր մանդատի համարով է ստանալու։ Իսկ «ՀՀ 01»-ը ծառայողական մեքենաներինն է լինելու՝ աշխատակազմ, հանձնաժողովների նախագահներ-տեղակալներ և այլն։
     Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը դիմել էր Ճանապարհային ոստիկանությանը՝ նոր համարանիշներ հանելու համար: Բանն այն է, որ տարիների ընթացքում մեծ թվով՝ ԱԺ-ի հետ կապ չունեցող մարդիկ ստացել են ԱԺ մեքենաների համարանիշներ, գումարով գնել են դրանք, գնացողներն էլ չեն հանձնել հին համարները, և, որպեսզի այդ բոլոր համարները հետ բերելու վրա ժամանակ ու միջոցներ չծախսեն, որոշվել է գնալ 105 նոր համարանիշներ ստանալու ճանապարհով: Իսկ նախկին համարները կհայտարարվեն ուժը կորցրած։
     Այժմ «OO 01» և «ՕՕ 11» համար ունեցողներն այլևս «կռուտոյ» տղերք չեն, ճանապարհային ոստիկանների մոտ էլ չեն անցնելու պատգամավորական համարանիշները․ փաստորեն, ժամանակին գործադրված ջանքերը կամ վճարված գումարը ջուրն ընկան»:


     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

4978 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Dev
Dev 12:50, 15.07.2017
Erkir@ paterazmu mech u sranq inchi vra en
ya iroq ??
ya iroq ?? 20:42, 15.07.2017
Hamarneri tarern en BT
37-ամյա բռնապետության ավարտը
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
37-ամյա բռնապետության ավարտը
00:02, 17.11.2017 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Միանմարի զինվորները սեռական բռնություն են կիրառում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Միանմարի զինվորները սեռական բռնություն են կիրառում
00:18, 17.11.2017 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Բելգիայի դատարանը կորոշի Կատալոնիայի նախկին նախագահի ճակատագիրը
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Բելգիայի դատարանը կորոշի Կատալոնիայի նախկին նախագահի ճակատագիրը
18:43, 17.11.2017 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր