Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հուրգադայում զինված անձը վնասազերծվել է ՀՀ վիրավոր քաղաքացու օգնությամբ. ԱԳՆ

21:35, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
Հուրգադայում զինված անձը վնասազերծվել է ՀՀ վիրավոր քաղաքացու օգնությամբ. ԱԳՆ
     «Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ»,- թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ 20-ամյա զինված անձը հարձակումներ է իրականացրել Հուրգադայի մի քանի հյուրանոցներում հանգստացող զբոսաշրջիկների դեմ: Միջադեպի հետևանքով երկու գերմանացի է զոհվել. չեխ, ռուս, ուկրաինացի վեց այլ զբոսաշրջիկ՝ վիրավորվել (բոլորը՝ կանայք):
     Քաղաքի մուտքերի մոտ ուժեղացվել է անվտանգությունը:
19785 | 0
Facebook