Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Գևորգ Ազիզյանին փոխարինել է Կարեն Թադևոսյանը

20:55, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
Գևորգ Ազիզյանին փոխարինել է Կարեն Թադևոսյանը
     ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանը հունիսին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։
     Գորիսի բաժնի պետի պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Կարեն Թադևոսյանն, այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
     Հիշեցնենք՝ 2016-ի մարտին լուրեր էին տարածվել, որ Ազիզյանը ծեծի է ենթարկել իր տեղակալի եղբորն՝ Արթուր Գևորգյանին։ Նրա մասնակցությամբ մեկ այլ ծեծկռտուքի մասին տեղեկություններ էին հայտնվել նաև 2017-ի փետրվարին․ նշվում էր, որ նա իր աշխատասենյակում այլ ոստիկանների հետ միասին ծեծել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդուն՝ Էդմոն Խաչատրյանին:
| | |
3116 | 0