Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում երիտասարդ ամուսիններին մահացու վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացին. մանրամասներ

19:30, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
Գյումրիում երիտասարդ ամուսիններին մահացու վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացին. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ 2 անձի մահվան պատճառ դարձած վրաերթի համար։
     Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքում Վ. Սարգսյան փողոցից դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ տանող ավտոճանապարհին «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտների՝ 1994թ. ծնված Ա. Մանուկյանին և 1987թ. ծնված Մ. Ղազարյանին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինները մահացել են:
     Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
     Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ այսօր «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ 1997թ. ծնված Գյումրիի բնակչին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
     Նախաքննությունը շարունակվում է:

5052 | 0
Facebook