Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ակունքը» ելույթ կունենա ուրարտական ոճի տարազներով

21:15, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
«Ակունքը» ելույթ կունենա ուրարտական ոճի տարազներով

Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի գեղարվեստական ղեկավարությամբ գործող «Ակունք» ազգագրական պետական անսամբլը հուլիսի 19-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայանա նոր տարազներով և համերգային բացառիկ ծրագրով:
     Տարազներում, որոնք ստեղծվել են հայկական հին խորհրդանիշերի և գունային համադրությունների սկզբունքով, հիմնականում կիրառված է ուրարտական ոճը: Տարազների և երգերի ոճին համահունչ արվել է բեմական ձևավորում-վարագույրը (նույնպես ուրարտական ոճով և այդ ժամանակաշջանի պատկերների վերարտադրությամբ):
     ՀՀ մշակույթի նախարարության Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի «Ակունք» ազգագրական պետական անսամբլի՝ «Հայոց հնագույն երգերը» խորագրով համերգի ընթացքում ներառված է հայկական բուն, բնորոշ, հնագույն և ոգեղեն երաժշտական մշակույթը:
     Համերգի ընթացքում առաջին անգամ կհնչեն նաև Կոմիտասի գրառած բացառիկ նմուշներ (Վասպուրականի շրջան): Երգերը հնչելու են շարաններով, ինչպես որ գործածել է ժողովուրդը, տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը։

1746 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am