Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Մետրոպոլիտենի պարզաբանումն՝ ուղեբեռի և հեծանվի համար առանձին վճարի վերաբերյալ

17:00, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
Մետրոպոլիտենի պարզաբանումն՝ ուղեբեռի և հեծանվի համար առանձին վճարի վերաբերյալ
     Վերջին օրերին համացանցում ակտիվ տարածվում է այն տեղեկությունը, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում ուղեվարձի սահմանման մեջ որոշակի փոփոխություններ են մտցվել: Նշվում է, որ այն մարդիկ, ովքեր մետրոյից օգտվում են հեծանվով կամ մեծ ուղեբեռով, պետք է ևս մեկ ժետոն գնեն: Օրինակ, եթե ուղեբեռի երկարության, լայնության և բարձրության չափերի հանրագումարը գերազանցում է 120 սմ-ն և 150 սմ-ից ավելի երկարություն ունեցող առարկան, ապա պետք է վճարել կրկնակի:
     Մետրոպոլիտենից պարզաբանում են, որ սա նոր բան չէ, բայց այն հասարակության մեջ քննարկման առարկա է դարձել:
     Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս կարգը գործում է արդեն մի քանի տարի: «Մեծ հեծանիվները, երբ անցկացնում են, մինչև վերջ չեն հասցնում և կեսից երկաթները փակվում են, այդ պատճառով երկու ժետոն են օգտագործում: Նույնն էլ մեծ պայուսակների դեպքում: Մեր հիմնական օգտվողները սա շատ լավ գիտեն»:
2377 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
AAA
AAA 18:55, 14.07.2017
KEREQ MEZ.....
AAA
AAA 18:57, 14.07.2017
PATMUTYUN@ USUMNASIRUM U HASKANUM ENQ VOR VOCH MI BAN CHI POXVEL , SAX EL DAVACHAN HAYVAN EN.... USHQN U MITQ@ ANDZNAKAN SHAHNA.. SENC EKEL U SENC EL GNUMA.......