Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Դաղստանում հանրապետության առաջնորդին վիրավորած անձանց ծեծել և ստիպել են ներողություն խնդրել

16:25, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
Դաղստանում հանրապետության առաջնորդին վիրավորած անձանց ծեծել և ստիպել են ներողություն խնդրել

Հունիսի 10-ին համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երիտասարդ տղամարդը վիրավորական խոսքեր է ասում հանրապետության առաջնորդ Ռամազան Աբդուլաթիպովի հասցեին: Երիտասարդն Աբդուլաթիպովին հորդորում է հանգիստ թողնել նոգայցիներին (ազգ` Հյուսիսային Կովկասում), նա նաև բռնաբարությամբ է սպառնում և «Կոնչիտա» անվանում առաջնորդին:

Հաջորդ իսկ օրն սպառնալիքների հեղինակը նոր տեսագրություն է հրապարակել, որտեղ ներողություն է խնդրել ասածների համար, սակայն դրանից հետո մեկ այլ տեսագրություն է հայտնվել, որով պարզվել է, որ երիտասարդին ու մեկ այլ անձի ծեծի են ենթարկել ու ստիպել ներողություն խնդրել:

Ներողություն է խնդրել նաև տղամարդու ընտանիքը, մասնավորապես` մայրը: Նա նշել է, որ իր ընտանիքի անդամներն ալկոհոլի ազդեցության տակ կորցնում են սթափ դատողությունը, դա ժառանգական է, ու խնդրել է ներել և հասկանալ:

Տղամարդը ևս խոստովանել է, որ ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Դաղստանում հանրապետության առաջնորդին վիրավորած անձանց ծեծել և ստիպել են ներողություն խնդրել
6871 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am