Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Անապայում՝ Սև ծովում, հայազգի հայր ու դուստր են զոհվել. ողբերգության մանրամասները

16:15, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
Անապայում՝ Սև ծովում, հայազգի հայր ու դուստր են զոհվել. ողբերգության մանրամասները

Անապայում հանգստի ժամանակ զոհվել են 2 հայեր, հայտնում է Կրասնոդարի մարզի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 8-ին, ափից 150 մ հեռավորության վրա:

Ողբերգական այս դեպքի մասին մանրամասները հրապարակել է Bloknot-krasnodar.ru-ն՝ մեջբերելով զոհվածների հարազատներից մեկի պատմածները: Նա նախ իր վրդովմունքն է հայտնել դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում տեղ գտած կեղծ տեղեկությունների վերաբերյալ, որոնցում ասվում է, իբրև թե փրկարարներն ու հոգեբաններն ամեն ինչ արել են: Զոհված տղամարդու՝ Գարիկի քենին՝ Թերեզան, պատմել է. «Իմ փեսային, նրա 2 երեխաներին՝ Դիանային ու Դավիթին, 2 անչափահասների և ևս մեկ երեխայի նստեցրել են միևնույն կատամարանի վրա: Նրանց փրկարարական բաճկոններ չեն տվել, թեպետ միշտ տալիս են: Նրանց ծով են թողել, որտեղ ջուրը 15 աստիճան էր: Ալիքը նրանց ավելի ու ավելի հեռու է տարել և փրկարարներից ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձրել: Այդ կատամարանը սղարան է ունեցել: Դավիթը դրանով սղալով ջուրն է նետվելիս եղել, իսկ հայրը նրան բռնել է ջրի մեջ: Զվարճանքի պահին կատամարանի հակառակ կողմից ջրում է հայտնվել նաև Դիանան: Գարիկը հանել է որդուն, ապա լողացել է աղջկա հետևից, բայց նրան չի նկատել: Նա մի քանի անգամ սուզվել է, բայց դստերն այդպես էլ չի գտել: Նա օգնություն է կանչել, նավակի վրայից բոլորը գոռացել են, ձեռքերը թափահարել, օգնություն կանչել, բայց ափից ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Գարիկը մահացել է սարսափից ու խուճապից: Նրա սիրտն է պայթել այն բանից, որ չի կարողացել գտնել աղջկան: Աղջիկն այնքան չէր սիրում ծովն, այնքան էր ջրից վախենում, ու արդյունքում ծովն էլ նրան տարավ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ սարսափ է պատել հորը, երբ չի կարողացել գտնել սիրելի դստերը»:

Սրտի կաթվածից մահացած Գարիկը
Սրտի կաթվածից մահացած Գարիկը

Թերեզայի խոսքերով՝ կատամարանի վրա մնացածներից 3-ը լողալ չեն իմացել, նրանք առաջին անգամ էին ծով եկել Հայաստանից: «Տղան, ով 18 տարեկան է եղել, այնուամենայնիվ, ջուրն է նետվել, պահել է աղջկան՝ ինչքան որ կարողացել է, բայց հետո ինքն է սկսել խեղդվել, չի դիմացել, թողել է երեխային: Ափից օգնության եկածները իրենց հետ տարել են միայն 4 տարեկան երեխային ու 15 տարեկան աղջկան, մնացածներն ստիպված իրենց ուժերով են հասել ափ: Երբ փրկարարները ջրից հանել են Գարիկի մարմինը, թողել են հենց ափի վրա: Մեր փոքրիկը մեն-մենակ նստած է մնացել հոր դիակի կողքին՝ փորձելով տաքացնել իր հորը, մինչև որ հարազատները եկել են: Կողքից բոլորը թքած են ունեցել: ԱԻՆ-ն անգամ չի ուզեցել դստերը որոնել, ասել են՝ իմաստ չունի, շանսեր չկան: Նրանց ստիպել են որոնել, ու 4 ժամ անց դին գտել են: Շտապօգնություն չի եկել, ասել են՝ էլ ինչի գանք, եթե արդեն խեղդվել են: Իմ քույրը՝ Լիլիթն, իր երեխային իր ձեռքերի վրա է դիահերձարան հասցրել, պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում»:

Ջրահեղձ եղած 5-ամյա Դիանան
Ջրահեղձ եղած 5-ամյա Դիանան

Ամբողջ ընտանիքը վստահ է, որ թե՛ հորը, թե՛ աղջկան, կարող էին փրկել, եթե հետևեին կատամարանին: «Այդ օրը լողալն արգելված է եղել, ստորջրյա հոսանքներ են եղել, նրանց ոչ ոք այդ մասին չի զգուշացրել: Այնինչ լուրերով ստում են, թե «փրկարարները նրանց անմիջապես փրկել են, նրանց հետ աշխատել են հոգեբանները, քրեական գործ են հարուցել»: Ոչ մի գործ էլ չկա, մեզ պետք էլ չի, մեր հարազատներին դրանով ետ չենք բերի»,- ասել է Թերեզան:

33891 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am