Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի իշխանությունները մտադիր են ևս 3 ամսով երկարաձգել արտակարգ դրությունը

15:30, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
Թուրքիայի իշխանությունները մտադիր են ևս 3 ամսով երկարաձգել արտակարգ դրությունը

Թուրքիայի կառավարությունը մտադիր է ևս 3 ամսով երկարաձգել երկրում հայտարարված արտակարգ դրությունը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում արտակարգ դրությունը հայտարարվել է 2016թ. հուլիսի 15-ին իրականացված հեղաշրջման փորձից հետո: Արտակարգ դրություն հայտարարվել է նախ 3 ամսով, ապա 3 անգամ երկարաձգվել է:

Թուրքիայի ընդդիմությունն, ինչպես նաև ԵՄ մի շարք առաջնորդներ դատապարտում են արտակարգ իրավիճակի երկարաձգումը, քանի որ այդպիսով խախտվում են մարդու իրավունքներն ու քաղաքացիների ազատությունը:

5435 | 0
Facebook