Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Դա բռնություն էր արվեստի, փառատոնի և կինեմատոգրաֆի հանդեպ». Գագիկ Ղազարեն՝ «Ոսկե ծիրան»-ում արգելված իր ֆիլմի մասին

15:45, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
«Դա բռնություն էր արվեստի, փառատոնի և կինեմատոգրաֆի հանդեպ». Գագիկ Ղազարեն՝ «Ոսկե ծիրան»-ում արգելված իր ֆիլմի մասին

Ինչպես անդրադարձել էինք, «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ փառատոնն այս տարի սկանդալային մեկնարկ ունեցավ: Փառատոնի մեկնարկից օրեր առաջ ծրագրից հանվեց արտամրցութային «Հայեր. հայացք ներսից և դրսից» խորագրով ծրագիրը, որտեղ ներկայացված էր 37 ֆիլմ: Ֆիլմերից երկուսն արծարծում էին ԼԳԲՏ թեմաներ։
     Մեծ աղմուկ բարձարացրած երկու ֆիլմերից մեկը` Գագիկ Ղազարեի «Լսիր ինձ» կինոնկարը փառատոնի շրջանակներից դուրս, այնուամենայնիվ ցուցադրվել է Մեդիա կենտրոնում:
     «Ֆիլմը ցուցադրվեց, քննակեցինք, արձագանքները շատ էլ դրական էին, ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ: Հերթական ծափերը եղան»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեժիսորը:
     Գագիկ Ղազարեն նշեց, որ իսկապես ցավալի է, որ մի ամբողջ ծրագիր հանվեց փառատոնից.
     «Իրականում արդեն կասկածելի է, թե որտեղից է այս ամբողջը սկսվել ու ով է հրահանգել կամ պահանջել, որ այս երկու ֆիլմերը դուրս գան, և արդյունքում ամբողջ մի ծրագիր է հանվել»: Կինոռեժիսորը փաստեց, որ այստեղ ակնհայտ դիտավորություն է տեսնում. «Այդ երկու ֆիլմերում արծարծված թեմայի համար տեղի է ունեցել հսկա արգելանք, որը շատ սխալ բան է: Եթե ինչ որ մարդիկ, ովքեր կարող են պարտադրել «Ոսկե ծիրան»-ին իրենց պատկերացումները, դա շատ ցավալի է, քանի որ նման մասշտաբի կինոփառատոնին պետք է վստահել: Եթե այդ փառատոնը համարել է, որ ինչ-ինչ ֆիլմեր պետք է ցուցադրի իր տարածքում, ուրեմն չպետք է խոչընդոտել: Այն որպես հասարակական միջոցառում կամ հանրության հետ աշխատող մի հարթակ, իր գործունեությամբ փորձում է ներկայացնել ժամանակակից կինոն, հայկական հասարակության մեջ տեղի ունեցող պրոցեսները: Կարելի էր դա քննարկել ու դատել, բայց միայն ցուցադրումից հետո, իսկ դնել ու արգելել` սխալ էր: Ֆիլմն ընդամենը մեկ անգամ ցուցադրվելու էր, լինելու էին մարդիկ, ովքեր հավանելու էին, մարդիկ, ովքեր չէին հավանելու կամ քննադատելու էին, դա նորմալ է, արդյունքում նորմալ պրոցեսն ընդհատվեց, կաթվածահար եղավ, անբնական ֆորմայի մեջ նետվեց ֆիլմերի ցուցադրությունը, որը ես համարում եմ բռնության էլեմենտ: Դա բռնություն էր արվեստի հանդեպ, արծարծվող թեմայի հանդեպ, դա բռնություն էր փառատոնի և կինեմատոգրաֆի հանդեպ: Այլ կերպ հնարավոր չէ վերլուծել ու հասկանալ տեղի ունեցածը»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ կինոռեժիսորը:
     Անդրադառնալով բոլոր այն մարդկանց կարծիքներին, ովքեր առանց ֆիլմը դիտելու պնդում են, որ այն քարոզում է համասեռականություն, ռեժիսորն արձագանքեց, որ ֆիլմը քարոզում է, բայց քարոզում է հանդուրժողականություն, սեր, եղբայրություն, ազատության հանդեպ հարգանք:
     «Ֆիլմով փոխանցում եմ մի պատկերացում, որ Հայաստանում այնուամենայնիվ մարդիկ տարբեր են, և ես քարոզում եմ, որ այդ բազմազանությունը ոչ թե մեր թուլությունն է, այլ հակառակը` մեր տարբերությունների մեջ ենք մենք ուժեղ: Ֆիլմի ակնարկը կամ հուշումն ավելի շատ միտված է դեպի քաղաքացիական հանդուրժողականություն, քան միջնադարյան պատկերացումներ»,- ամփոփեց ռեժիսորը:

2906 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am