Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկում է Ձմերուկի հինգերորդ փառատոնը

19:05, շաբաթ, 15 հուլիսի, 2017 թ.
Մեկնարկում է Ձմերուկի հինգերորդ փառատոնը
     «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում hուլիսի 15-ին` ժամը 19:00-ին, Կարապի լճի տարածքում կմեկնարկի ձմերուկի հինգերորդ փառատոնը: Արդեն ամենամյա դարձած այս միջոցառումը սիրված և սպասված տոն է ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար:
     Այս անգամ ևս փառատոնի հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանց. ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում և իհարկե՝ ձմերուկի հյուրասիրություն ու համտեսում: Մրցույթների հաղթողները կստանան մրցանակներ: Իսկ փառատոնը կեզրափակվի հայկական հանրաճանաչ երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրով:
5395 | 1
Facebook