Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հարցազրույցներ

«Ակադեմիայի բակում քաղաքապետարանը պետք է նստարաններ և աղբամաններ տեղադրի, այլ ոչ թե մենք». ԳԱԱ բակի անմխիթար վիճակի համար Ռադիկ Մարտիրոսյանը քաղաքապետարանին է մեղադրում

11:35, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
«Ակադեմիայի բակում քաղաքապետարանը պետք է նստարաններ և աղբամաններ տեղադրի, այլ ոչ թե մենք». ԳԱԱ բակի անմխիթար վիճակի համար Ռադիկ Մարտիրոսյանը քաղաքապետարանին է մեղադրում

ՀՀ Գիտություների ազգային ակադեմիայի բակում ընդամենը մեկ նստարան կա, այն էլ` բակի ետնամասում, ցայտաղբյուրից գոյացած կեղտաջրով լի «լճակի» կողքին: Ակադեմիայի բակում չկան նաև աղբամաններ. որպես աղբաման օգտագործվում են ծաղկամանները:

Ռադիկ Մարտիրոսյանը քաղաքապետարանին է մեղադրում բակում նստարան չտեղադրելու համար

Հարց է ծագում՝ արդյոք ԳԱԱ-ի գիտնական աշխատակիցները, մտավորականները, հյուրերը, ընդհանրապես զբոսնելու, ծառուղով ճեմելու, մտքեր փոխանակելու, այդ ընթացքում` նստելու և մտորելու ցանկություն չե՞ն ունենում, եթե ունենում են, ապա որտե՞ղ են նստում...

«Մեր ակադեմիկոսներն այստեղ չեն աշխատոմ, Դուք երևի պատկերացում չունեք, թե որտեղ են աշխատում նրանք: Նրանք ոչ թե բակում են աշխատում, այլ իրենց աշխատասենյակներում: Նրանք այստեղ չեն գալիս»,- MAMUL.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, ասաց ԳԱԱ տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ինգա Զարաֆյանը` շեշտելով, որ բակում ոչ թե մեկ, այլ երկու նստարան կա:

Թեպետ մեր զրուցակիցն ասաց, որ ակադեմիկոսները դուրս չեն գալիս բակ, չեն շրջում և այլն, բայց դատելով ծառուղու հատվածում գետնին թափված ծխախոտի մնացորդներից, հասկանալի դարձավ, որ մարդիկ այդ այգու մշտական այցելուներն են և ծխախոտի մնացորդներն էլ` աղբաման չլինելու պատճառով, ստիպված գետնին են գցում:

Ռադիկ Մարտիրոսյանը քաղաքապետարանին է մեղադրում բակում նստարան չտեղադրելու համար
Ռադիկ Մարտիրոսյանը քաղաքապետարանին է մեղադրում բակում նստարան չտեղադրելու համար
Ռադիկ Մարտիրոսյանը քաղաքապետարանին է մեղադրում բակում նստարան չտեղադրելու համար
Ռադիկ Մարտիրոսյանը քաղաքապետարանին է մեղադրում բակում նստարան չտեղադրելու համար
Ռադիկ Մարտիրոսյանը քաղաքապետարանին է մեղադրում բակում նստարան չտեղադրելու համար
Ռադիկ Մարտիրոսյանը քաղաքապետարանին է մեղադրում բակում նստարան չտեղադրելու համար
Ռադիկ Մարտիրոսյանը քաղաքապետարանին է մեղադրում բակում նստարան չտեղադրելու համար
Ռադիկ Մարտիրոսյանը քաղաքապետարանին է մեղադրում բակում նստարան չտեղադրելու համար

Մեր հարցին` եթե դուրս չեն գալիս բակ, ապա որտեղից այգում թափված ծխախոտի մնացորդները, նույնիսկ աղբամաններ չկան տեղադրված (ի դեպ` երկու քարե ծաղկամաններն էլ որպես աղբաման են ծառայում-խմբ․), Ի. Զարաֆյանը վստահեցրեց` «Հնարավոր է, որ թափված է, բայց ես կարող եմ վստահեցնել, որ դա ակադեմիկոսները չեն արել...»:

Ռադիկ Մարտիրոսյանը քաղաքապետարանին է մեղադրում բակում նստարան չտեղադրելու համար
Ռադիկ Մարտիրոսյանը քաղաքապետարանին է մեղադրում բակում նստարան չտեղադրելու համար
Ռադիկ Մարտիրոսյանը քաղաքապետարանին է մեղադրում բակում նստարան չտեղադրելու համար
Ռադիկ Մարտիրոսյանը քաղաքապետարանին է մեղադրում բակում նստարան չտեղադրելու համար

MAMUL.am-ի թղթակիցն այս խնդրի շուրջ որոշեց զրուցել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ: Մեծ դժվարությամբ, ի վերջո, կարողացանք հանդիպել վերջինի հետ:
    
     - Պարոն Մարտիրոսյան ՀՀ ԳԱԱ բակում համարյա նստարաններ չկան դրված, դրանց անհրաժեշտությունը չկա՞, թե՞, միգուցե, քաղաքապետարանն սպասում է, որ պատվիրեք` նոր տեղադրի:
    
- Պիտի պատվիրենք նո՞ր դրվի: Հիմա որ փողոցներում դրված են` դա ինչ-որ մեկի պատվերո՞վ է: Փոխանակ գնաք, ուրիշ տեղ դա պարզեք, մե՞զ եք հարցնում... Լավ կլիներ իհարկե, որ աթոռներ լինեին, նստարաններ լինեին..., սա քանի տարի քաղաքի կենտրոնի հիմնարկ է, չէ՞: Չորս կողմն էլ էսքան կանաչապատված... Այս ծառերը պահանջում են խնամք, մասնագիտական էտում և այլն: Մենք ենք այդ հարցը մեր ամենասուղ միջոցներով լուծել, այն էլ չհասցրեցինք լրիվ անել: Մնում է նստարանների հարցը...:
    
     - Առհասարակ, նստարանների խնդրով, ո՞ւմ եք դիմել:
    
- Ոչ մեկի չենք դիմել: Նման խոսակցություն եղել է..., մենք այստեղ ունենք նաև գիտակրթական կենտրոն, այդ կենտրոնը կարծեմ դիմել է:
    
     - Կարելի է ասել, որ այս տարիների ընթացքում այս տարածքը փոխանակ ավելի բարեկարգվելու, ավելի վատթար վիճակում է հայտնվել:
    
- Ի՞նչն է վատ:

     - Խոտերի մեջ` աղբը, գետնին` սիգարետի մնացորդները, աղբամանների բացակայութունը, նստարանների բացակայությունը...
    
- Դուք քայլել եք, չտեսա՞ք, որ էդ ծառերն էտել ենք, կարգի ենք բերել..․ սա քաղաքի տարածք է, չէ՞, կենտրոնական տարածք է... Սա մեր սեփականությունը չի, ամեն քայլափոխի էդ նստարաններից են դրված, հիմա ո՞վ պիտի դրանով զբաղվի` քաղաքապետարա՞նը, թե՞ մենք:
    
     - Կարծում եմ, որպես այս հաստատության ղեկավար, Ձեզ վերաբերող խնդիրները լուծելու համար, Դուք պետք է զբաղվեք այդ հարցերով:
    
- Ո՞վ:
    
     - Այս հաստատության ղեկավարությունը:
    
- Մենք առանց այն էլ ամսական տարածքի մաքրության համար վճարում ենք 50-60 հազար դրամ, դա նշանակում է՝ չե՞նք զբաղում:

     - Այսինքն, կարող ենք ասել, որ քաղաքապետարանի՞ բացթողումն է, որ, ինչպես Դուք եք ասում, ամեն քայլափոխի նստարաններ է տեղադրել, բայց այս կարգի հաստատության այգում ընդամենը մեկ հատ է, տարածքն էլ փաստորեն մաքուր չէ` ծաղկամանների մեջ էլ` դատարկ շշեր ու սիգարետի տուփեր...
    
- Դե ինչքան հնարավոր է անում ենք, մեր հյուրերի սահմաններում անում ենք, դե աղբն էլ էնպես է` մի քիչ կուտակվում է, հետո... ես ասում եմ` աղբը հանելու համար մենք վճարում ենք ամեն ամիս..․ ուրեմն թող այդ ծառայությունն այդ մասին մտածի: Իսկ նստարանների հարցը կլուծվի: Ես ինչքան գիտեմ` մենք քաղաքապետարանին էդ հարցով դիմել ենք: (Ռ. Մարտրոսյանը մեր թղթակցի ներկայությամբ կապ հաստաեց Գիտակրթական կենտրոն` ճշտելու համար, թե երբ են դիմել նստարանների հարցով-խմբ.):

- Երևի բանավոր ենք դիմել....ես հիշում եմ, որ մենք մի ժամանակ քաղաքապետարանի հետ էինք բանակցություններ վարում, հետո դուրս եկավ, որ այս տարածքն սպասարկում է Արաբկիր վարչական շրջանը: Ես հիշում եմ, որ այդ ծառերը կտրելու համար նրանք ասում էին, որ մենք չենք կարող անել, դա դուք պետք է անենք: Ստիպված այդ ամբողջ գործը մեր վրա վերցրինք: Այս տարի մոտավորապես 1 միլիոնի մենք ծախս ենք արել այդ կանաչ տարածքները կարգի բերելու համար: Դուք կարող եք նույնիսկ մեր հաշվապահությունից տեղեկանալ, թե այս տարի այս այգու վրա մենք ինչքան ծախս ենք արել: Այդ ծառերն այնքան էին մեծացել, որ վախենում էինք, որ կարող են և´ տանիքներին վնասել և´ մարդկանց վնասել, և´ մեքենաներին, դրա համար ասացինք` լավ, չունենք-չունեք, բայց այդ բանի համար պիտի անենք:
    
     Մեր թղթակիցը կապ հաստատեց նաև քաղաքապետարանի հետ՝ պարզելու, թե ինչու Ակադեմիայի բակում չկան նստարաններ։
    
     «Կարծում եմ, իրենք կարող էին դիմել այդ հարցով, այնպես չէ՞։ Տարածքը, եթե Ակադեմիայինն է, ապա չեմ կարծում, որ այդ տարածքի համար քաղաքը պիտի պատասխան տա։ Ցանկացած հաստատության ղեկավար ինքն է հոգում իր տարածքի բարեկարգման, հարմարավետության ապահովումը։ Ես տեղյակ չեմ՝ նրանք դիմե՞լ են այդ հարցով, թե ոչ։ Եթե դիմեն, բնականաբար, այդ դիմումը կքննարկվի և, կարծում եմ, մեր հնարավորության սահմանում աջակցություն կցուցաբերվի։ Դա մեր պարտականությունը չի»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։

Անդրադառնալով փողոցներում «ամեն քայլափոխի» տեղադրված նստարաններին, Ա․ Գևորգյանը նշեց, որ դա ընդհանուր օգտագործման տարածք է, քաղաքի բնակիչների համար է դրվում և դրա համար չպետք է որևէ մեկը դիմում ներկայացնի։
     Հիշեցնեք, որ Ռ․ Մարտիրոսյանն ասել էր՝ «Պիտի պատվիրենք նո՞ր դրվի: Հիմա որ փողոցներում դրված են` դա ինչ-որ մեկի պատվերո՞վ է: Փոխանակ գնաք, ուրիշ տեղ դա պարզեք, մե՞զ եք հարցնում․․․ սա քաղաքի տարածք է, չէ՞, կենտրոնական տարածք է... Սա մեր սեփականությունը չի, ամեն քայլափոխի էդ նստարներից են դրված, հիմա ո՞վ պիտի դրանով զբաղվի` քաղաքապետարա՞նը, թե՞ մենք»:

2829 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am