Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոգևորականը բացել է Պուտինի մեքենայի կարմիր «պայուսակի» գաղտնիքը

15:00, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
Հոգևորականը բացել է Պուտինի մեքենայի կարմիր «պայուսակի» գաղտնիքը

Ռուսաստանի պատրիարք Կիրիլի մամուլի ծառայության խոսնակ Ալեքսանդր Վոլկովը հայտարարել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոմեքենանի կարմիր տուփում սրբապատկեր է եղել: Հիշեցնենք, որ երեկվանից համացանցը քննարկում է մի տեսանյութ, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալաամի վանքի առջև բացում է իր վարած Mercedes-Benz ML մեքենայի ետևի դուռն, իսկ այնտեղ, ըստ ենթադրությունների՝ կարմիր պայուսակով մարդ է նստած:
     Վոլկովի խոսքով` մեքենայում նստած է եղել նախագահի անվտանգության աշխատակից` ձեռքին՝ սրբապատկերի կարմիր տուփը: «10 րոպե անց այդ տուփն իմ ձեռքին է եղել, և այն բավականին ծանր էր, այնպես որ, հազիվ թե նախագահն այն իր ձեռքին բռնած մտներ եկեղեցի»,- ասել է մամուլի խոսնակը:

10568 | 2
Facebook