«Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կրկին սկսել են կիրառվել դեռևս սովետական միության ժամանակաշրջանում լայնորեն կիրառվող միջոցներ, որոնց էությունը քրեական տարրերի ներգրավմամբ անձանց նկատմամբ հաշվեհարդարն է, որը կատարվում և կազմակերպվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործուն օժանդակությամբ՝ անտեսելով կյանքին ու առողջությանը սպառնացող իրական վտանգը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է փաստաբան Տիգրան Եգորյանը։
Ավելի վաղ նա
նշել էր, որ փոխգնդապետ Ղազարյանի զեկուցագրի հիման վրա «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին տասն օրով պատժախուց են տեղափոխել։
Հիշեցնենք՝ Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։