Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Համացանց

«Բոլորն ասում են Փարաջանովը, Կոմիտասը, Չարենցը, Արամ Խաչատրյանը հանճարեղ են, բայց շատ քիչ եմ լսել, թե ինչու». Մհեր Խաչատրյան

12:45, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
«Բոլորն ասում են Փարաջանովը, Կոմիտասը, Չարենցը, Արամ Խաչատրյանը հանճարեղ են, բայց շատ քիչ եմ լսել, թե ինչու». Մհեր Խաչատրյան

Երեկ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում դիտեցի 2 դոկումենտալ ֆիլմ` Յուրի Երզնկյանի և Ֆրունզե Դովլաթյանի մասին (վերջինիս համարում եմ լավագույն հայ ռեժիսորներից մեկը, միջազգային մակարդակի):
     Երզնկյանի մասին ֆիլմը թարմ էր, Դովլաթյանինը` մի քանի տարվա վաղեմության: Դիտելուց հետո էդպես էլ չհասկացա, թե էդ մարդիկ ՀԱՏԿԱՊԵՍ ինչ են արել հայկական կինեմատոգրաֆում, որն է իրենց ֆիլմերի յուրահատկությունը, պրոֆեսիոնալիզմը, վարպետությունը` կինոյի տեսանկյունից: Փոխարենը ներկայացված էին անվանի մարդկանց հուշերը նրանց մասին և «նա շատ տաղանդավոր մարդ էր» կարգի ոչինչ չասող ցիտատներ: Երկու ֆիլմում էր կար Ջիգարխանյանը, որը ռեժիսորների մասին ասում էր գրեթե նույն բանը, և եթե Երզնկյան-Դովլաթյան ազգանունները տեղերով փոխեիր Արմեն Բորիսիչի տեքստերում, ոչ ոք չէր էլ նկատի: Մի խոսքով` միայն պաթոս, թախիծ և ոչ մի վերլուծություն:
     Իսկ ես կուզեի տեսնել ֆիլմ, որտեղ կլինեն ոչ միայն «ինչպես»-ներ, այլև «ինչ»-եր ու «ինչու»-ներ: Միայն էդպես կարելի է հասկանալ ու իսկապես գնահատել սեփական մշակույթը: Բոլորն ասում են Փարաջանովը, Կոմիտասը, Չարենցը, Արամ Խաչատրյանը և այլոք մեծ են, հանճարեղ են, բայց շատ քիչ եմ լսել, թե ինչու:
     Օրինակ երբ Տարանտինոն պատմում է Սքորսեզեի «Տաքսիստ» ֆիլմի մասին, գրեթե չկիրառելով և ոչ մի կոմպլիմենտ, դու հասկանում ես էդ ֆիլմի մեծությունը, նոր բաներ ես բացահայտում, նորովի ես սկսում դիտել էդ ֆիլմը:
     Մի խոսքով` համարեք սա ահազանգ առ հայկական` մեծերի մասին պատմող դոկումենտալ կինո:

5975 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am