Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ես կնվագեմ Բախի «Սարաբանդան» և կաղոթեմ, որ այս արևոտ տարածաշրջանում միշտ լինի խաղաղություն». Մաքսիմ Վենգերով

17:25, հինգշաբթի, 13 հուլիսի, 2017 թ.
«Ես կնվագեմ Բախի «Սարաբանդան» և կաղոթեմ, որ այս արևոտ տարածաշրջանում միշտ լինի խաղաղություն». Մաքսիմ Վենգերով

«Ինձ համար մեծ հաճույք է լինել այս բեմում, որտեղ միշտ նվագում են ամենամեծ, ամենալավ երաժիշտները: Շնորհակալ եմ իմ հիանալի ընկերոջը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանին, այս բեմում ևս մեկ անգամ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունենալու հնարավորության համար»,- երեկ երեկոյան համերգի ավարտին հոտնկայս ծափահարող հանդիսատեսին ասաց աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, ով Երևանում էր «Արմենիա» միջազգային մրցույթ- փառատոնի գալա համերգին մասնակցելու համար։
     «Ես շնորհավորում եմ արդեն հանրահայտ դարձած «Արմենիա» առաջին մրցույթ-փառատոնը եզրափակելու կապակցությամբ։ Սա ոչ միայն մրցույթ-փառատոն է, այլև հիանալի հարթակ երիտասարդների համար։ Այսօր ծանոթացանք մրցույթի հաղթողների հետ, և հուսով եմ` մոտ ապագայում մենք կլսենք այդ անունները, և այդ անունները կփայլեն։ Որպես բիս կնվագեմ Բախի «Սարաբանդան», և միասին կաղոթենք, որպեսզի այս արևոտ տարածաշրջանում միշտ լինի խաղաղություն»,- ասաց Մաքսիմ Վենգերովը՝ ևս մի քանի րոպե իր անմոռանալի հնչյունները պարգևելով դահլիճը լքել չցանկացող ունկնդրին։
     Համերգի մեկնարկին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց Կլոդ Դեբյուսիի «Այծեմարդու հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պոեմը։ Հանդիսատեսի չդադարող ծափահարությունների ներքո բեմ բարձրացավ Մաքսիմ Վենգերովը։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երաժիշտները ներկայացրին Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը և փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Միայնակ նավարկում» պիեսը ջութակի և նվագախմբի համար։
     Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը նշեց, որ այս համերգն իրենց համար մեծագույն հաջողություն է. «Ավարտվում է «Արմենիա» մրցույթ-փառատոնը, Հայաստանում է մաեստրո Վենգերովը։ Շատ հուզված ենք բոլորս՝ նվագախումբը, ամբողջ թիմը, ես։ Այն երևույթը, որ մենք ունեցանք` միջազգային չափանիշներին համապատասխան մրցույթ-փառատոն, կարևոր ձեռքբերում է։
     Շատ շնորհակալ եմ բոլորին, արտիստներին, որոնք ժամանեցին Հայաստան։ Ունեինք շատ յուրահատուկ ժյուրի, որն աշխատեց գտնել այն տաղանդին, ում անունը մենք դեռ կլսենք ապագայում»։

1459 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am