Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում երկնքից ընկած փամփուշտն սպանել է բակում խաղացող երեխային

16:25, հինգշաբթի, 13 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ-ում երկնքից ընկած փամփուշտն սպանել է բակում խաղացող երեխային

ԱՄՆ Չիկագո նահանգում 13-ամյա Նոյ Ինմանն իր տան բակում բասկետբոլ խաղալիս անսպասելիորեն կորցրել է գիտակցությունն ու ընկել։ Անմիջապես դեպքի վայր հասած շտապօգնության աշխատակիցները պարզել են, որ տղան վիրավորվել է գլխից։ Երեխային հոսպիտալացրել են և վիրահատության ժամանակ նրա գլխից փամփուշտ են հանել։

Չնայած բժիշկների ջանքերին՝ Նոյ Ինմանը մեկ շաբաթ անց վախճանվել է՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Ոստիկանությունն սկսել է հետաքննել միջադեպը։

Փորձագետների կարծիքով՝ կրակել են տան հարևանությամբ գտնվող թաղամասից։ Ենթադրվում է, որ օդ են կրակել՝ որպես հրավառություն։

16583 | 0
Facebook