Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Պուտինը կգերադասեր Սպիտակ տանը տեսնել Հիլարի Քլինթոնին». Թրամփ

15:55, հինգշաբթի, 13 հուլիսի, 2017 թ.
«Պուտինը կգերադասեր Սպիտակ տանը տեսնել Հիլարի Քլինթոնին». Թրամփ

Անցած շաբաթ «Մեծ քսանյակ»-ի երկրների գագաթնաժողովի շրջանակներում Համբուրգում կայացել էր ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը:
     Ամերիկյան CBN հեռուստաալիքի հետ զրույցում խոսելով այդ հանդիպման մասին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ ինքն ու Պուտինը «հոյակապ շփում են ունեցել»` չնայած բազմաթիվ մտահոգություններին։
     «Մենք անհավանական ուժեղ միջուկային գերտերություն ենք, նրանք (Ռուսաստանը) ևս: Անիմաստ է, որ մենք ընդհանրապես չհարաբերվենք»,- ասել է Թրամփը:
     Որպես Պուտինի հետ հաջող համագործակցության օրինակ` Թրամփը նշել է Սիրիայի հարավ արևմուտքում ձեռք բերված հրադադարը:
     Այդքանով հանդերձ, սակայն, Թրամփը նկատել է, որ Պուտինը կգերադասեր Սպիտակ տանը տեսնել Հիլարի Քլինթոնին:

«Եթե հաղթեր Հիլարին, մեր բանակից ոչինչ չէր մնա,- պարզաբանել է իր միտքը Թրամփը:- Էներգակիրների արժեքը մեզ մոտ ավելի բարձր կլիներ: Ահա թե ինչն իմ մեջ չի հավանում Պուտինը»։
     Հիշեցնենք, սակայն, որ ՀԴԲ-ն և ամերիկյան կոնգրեսը մինչ այժմ հետաքննում են ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը: Թրամփն անձամբ հերքում է` նշելով, որ իրեն ոչինչ հայտնի չէ: Ռուսաստանը հերքում է հենց միջամտության փաստը:

5545 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am