Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Արգենտինայում հայտնաբերվել է նացիստական խոշոր գաղտնարան

01:05, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
Արգենտինայում հայտնաբերվել է նացիստական խոշոր գաղտնարան

Արգենտինայում հայտնաբերել են նացիստների գաղտնարան: Այն գտնվել է կոլեկցիոների գաղտնի սենյակում՝ գրապահարանի ետևից բացվող դռան ետևում: Այս գտածոն խոսում է այն եզրակացության օգտին, որի համաձայն Երրորդ ռեյխի բարձրաստիճան դեմքերը Երկրորդ համաշխարհայինից հետո փախել են այս երկիր:

Արգենտինական ոստիկանությունն առգրավել է մեծ թվով իրեր, որոնք ժամանակին արտադրվել են նացիստական Գերմանիայում, ինչպես նաև՝ տարբեր իրեր Ասիայից ու Եգիպտոսից: 75 առարկաների մեջ եղել են Ադոլֆ Հիտլերի կիսանդրին, արծաթե արձանիկներ, զարդատուփ՝ սվաստիկայով, ինչպես նաև՝ բշկական պարագաներ ու խաղալիքներ:

Արգենտինա փախած ամենահայտնի նացիստական գործիչը բժիշկ Յոզեֆ Մենգելեն է եղել, ով հայտնի է գերիների վրա իրականացրած իր սարսափելի փորձարկումներով:

Արգենտինայում հայտնաբերվել է նացիստական խոշոր գաղտնարան
16593 | 0
Facebook