«Սերժիկի նկարներն իրենց պատերին փակցնելու համար Հայաստանի դպրոցները ծախսել են առնվազն 15 մլն դրամ։ Այդ գումարով կարող էին 150.000 տուփ զուգարանի թուղթ առնել, որ երեխաները տնից չբերեին հետները»,- օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:
Կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է․ «Միշտ փակցրել են՝ անկախ նրանից՝ ով է ՀՀ նախագահը։ Դպրոցներում փակցնում են ՀՀ սիմվոլները, և այդ սկզբունքը կիրառվում է աշխարհի բոլոր երկրներում։ Չեմ կարծում, որ տենց հատուկ գումար կա բյուջեում, որ տրամադրվում է դրա համար։ Բայց եթե պաշտոնապես գրավոր հարցում ուղարկեն, հիմնավորումը կտանք,- ասել է նախարարը։