Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Թող քաղաքապետը գա, ասի՝ ձեր ցավը տանեմ, ի՞նչն ա պատճառը, որ չեք ուզում դուրս գալ, մենք էլ կասենք` քո ցավը տանենք ու կներկայացնենք պատճառը»․ Ֆիրդուսի առևտրականները բողոքում են

14:50, հինգշաբթի, 13 հուլիսի, 2017 թ.
«Թող քաղաքապետը գա, ասի՝ ձեր ցավը տանեմ, ի՞նչն ա պատճառը, որ չեք ուզում դուրս գալ, մենք էլ կասենք` քո ցավը տանենք ու կներկայացնենք պատճառը»․ Ֆիրդուսի առևտրականները բողոքում են
     «Մեր ճակատին գրված է, որ ստրուկ ենք, մի երկու կոպեկ ենք առնում ստեղից-ընդեղից ապրանք բերելով, դրանից էլ են զրկում։ Առաջարկում են ուրիշ տոնավաճառներում աշխատել, բայց ոչ տեղ կա, ոչ ժամանակ, որ եղած ապրանքը մաքրենք»,- բողոքում են Ֆիրդուսի շուկայի առևտրականները, որոնց ժամանակ են տվել տարածքն ազատելու համար։ «Մեկն ինֆարկտ ա ստանում, մյուսը գնում ա, մոստից ա քցում իրան, էն մեկը վարկի տակ ա․․․ ինչի՞ տիրություն չեն անում ցածր խավին։ Ժամանակ ենք ուզում, ընդամենը ժամանակ, գոնե մինչև տարվա վերջ սպասեն։ Հո գրիչով չի կարելի մարդկանց ճակատագիրը որոշել։ Թող քաղաքապետը գա, ասի՝ ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, մենք էլ կասենք՝ քո ցավը տանենք, թող հարցնի՝ ի՞նչն ա պատճառը, որ չեք ուզում դուրս գաք, մենք էլ ասենք պատճառը,- նշեց նրանցից մեկը։
     Հիշեցնենք՝ որոշում է կայացվել առևտրականներին տեղափոխել գործող այլ շուկաներ, քանի որ Ֆիրդուսի տարածքն իրացման գոտի է ճանաչվելու։
1615 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am