Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բորիս Նեմցովի սպանության համար Զաուր Դադաևը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել

14:40, հինգշաբթի, 13 հուլիսի, 2017 թ.
Բորիս Նեմցովի սպանության համար Զաուր Դադաևը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել

Մոսկվայի տարածքային ռազմական դատարանը ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար 20 տարվա ազատազրկման է դատապարտել Զաուր Դադաևին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Դատախազությունը, սակայն, ցմահ ազատազրկում էր պահանջում: Դատարանը Դադաևին 100 հազար ռուբլու տուգանք է նշանակել, ինչպես նաև զրկել է նրան լեյտենանտի կոչումից ու Արիության մեդալից:
     Նեմցովի սպանության գործով անցնող մեկ այլ անբաստանյալ` Անզոր Գուբաշևն, ով սպանության վայրից փախցրել է մարդասպան Դադաևին, դատապարտվել է 19, իսկ նրա եղբայր Շադիդ Գուբաշևը` 16 տարվա ազատազրկման: Նեմցովին հետապնդող Թամերլան Էսկերխանովը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Պաշտպանող կողմը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը: Մեղադրող կողմն իր հերթին հայտարարել է, որ գոհ է դատարանի որոշումից, բայց չի բացառել, որ կբողոքարկի դատարանի վճիռը, մասնավորապես` Դադաևի ազատազրկման ժամկետի հետ կապված:
     Քննությունը, սակայն, ենթադրում է, որ դատապարտվածներն սպանության իրականացնողներն են միայն, իսկ թե ով է կազմակերպել սպանությունը, մինչ այժմ անհայտ է: ՌԴ ՔԿ-ն կարծում է, որ սպանության պատվիրատուն ու կազմակերպիչը «Սեվեր» ջոկատի հրամանատար Ռուսլան Մուհուդինովն է, ով լքել է Ռուսաստանն ու գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

5865 | 0
Facebook