Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ում մեկուկես տարեկան աղջիկը գիշերով փախել է հարբեցող ծնողներից

13:15, հինգշաբթի, 13 հուլիսի, 2017 թ.
ՌԴ-ում մեկուկես տարեկան աղջիկը գիշերով փախել է հարբեցող ծնողներից

ՌԴ Զաբայկալի երկրամասի Դուլդուրգինսկի շրջանում մեկուկես տարեկան աղջիկը փախել է հարբեցող ծնողներից: Նրան գտել են հյուծված ու արևահարված: Հուլիսի 2-ի առավոտյան ծնողները նկատել են աղջկա անհետացումը, սակայն ուշադրություն չեն դարձրել ու շարունակել են սպիրտային խմիչքներ խմել: Կիզիչ արևի տակ աղջիկն ամբողջ օրը միայնակ թափառել է՝ առանց ուտելիքի ու ջրի: Երբ հայտնի է դարձել երեխայի անհետացման մասին, ոստիկաններն սկսել են որոնումները: Նրան հայտնաբերել են մեկուկես կմ հեռու այն վայրից, որտեղ ապրում են ծնողները: Վերջիններն ունեն ևս մեկ երեխա՝ 2014 թվականին ծնված:
     Փոքրիկ դստեր անհետացման օրը անասնապահ ծնողները հարբել են ու քնել վագոնում, իսկ երեխան գիշերով դուրս է եկել բաց դռնից ու գնացել անհայտ ուղղությամբ:
     Ծնողների հանդեպ քրեական գործ է հարուցվել՝ երեխային վտանգի մեջ թողնելու մեղադրանքով:

7982 | 2
Facebook