Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Սասնա ծռերի» գործով նիստը չմեկնարկած՝ ընդմիջվեց

11:55, հինգշաբթի, 13 հուլիսի, 2017 թ.
«Սասնա ծռերի» գործով նիստը չմեկնարկած՝ ընդմիջվեց

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստն այսօր՝ հուլիսի 13-ին, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չմեկնարկած՝ ընդմիջվեց: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը գալով նիստերի դահլիճ` հայտարարեց, որ բոլոր ամբաստանյալները դատարան դեռ չեն բերվել, և այն 15 րոպեով ընդմիջվում է:
     Փաստաբան Լուսինե Սահակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց. «Դատարանը գալիս է դատական նիստին հստակ մշակված պլանով: Եվ իր պլանից ցանկացած շեղում իր համար անընդունելի է: Ըստ իրենց, այսօր ցանկանում էր պարզել ամբաստանյալների անձը, բայց ինչպես պետք է պարզել, եթե անբաստանյալները չեն գտնվում դատարանի դահլիճում: Դատարանն այն աստիճան խառնված վիճակում էր, որ չէր կարողանում պարզել՝ ես պաշտպան եմ, թե ամբաստանյալ»:

1263 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am