Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Վանում ոչխարների հոտի «զանգվածային ինքնասպանության»-ը նախորդել էր կովերի նմանատիպ արարքը Շվեյցարիայում

19:05, հինգշաբթի, 13 հուլիսի, 2017 թ.
Վանում ոչխարների հոտի «զանգվածային ինքնասպանության»-ը նախորդել էր կովերի նմանատիպ արարքը Շվեյցարիայում

Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգում 80 ոչխարներ «զանգվածային ինքնասպանություն են գործել՝ ցած նետվելով ժայռից: Դեպքը տեղի է ունեցել Մուրադիե տեղանքում: Հովվի խոսքերով՝ նա հոտն արածեցնելիս է եղել ժայռի գագաթի արոտավայրում, երբ ոչխարներից մեկն իրեն ցած է նետել ժայռից: Եվս 79 ոչխարներ հետևել են նրան: Հովիվը փորձել է կանխել կենդանիների այդ քայլը, սակայն քիչ կենդանիների է հաջողվել փրկել:

Նշենք, որ հունիսի սկզբին նմանատիպ դեպք էր գրանցվել Շվեյցարիայում: 13 կովեր, ջարդելով մի քանի փայտե պատնեշներն, իրար ետևից նետվել էին 50 մետրանոց անդունդը: Ոչ այս, ոչ էլ ոչխարների տարօրինակ վարքը բացատրություն չի ստացել անասնաբույժների կողմից:

14320 | 0
Facebook