Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Ինչպիսին է պատկե­րը՝ նոր կառավարության՝ մենաշնորհային ներ­մուծումների դեմ պայքարի մասին հայտարարությունից հետո․ «Հրապարակ»

10:10, հինգշաբթի, 13 հուլիսի, 2017 թ.
Ինչպիսին է պատկե­րը՝ նոր կառավարության՝ մենաշնորհային ներ­մուծումների դեմ պայքարի մասին հայտարարությունից հետո․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանում տարիներ ի վեր խոսվում է շաքարի մենաշնորհի մասին, ու պատկան մարմինները ոչ մի քայլ չեն անում այդ մենաշնորհին վերջ տալու ուղղությամբ: Անշուշտ, միայն այդ ոլորտում չէ, որ կա մենաշնորհ, բայց ամենալայն սպառման, ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը հենց շաքարի ներմուծումն է: Գուցե այս ոլորտն անձեռնմխելի է այն պարզ պատճառով, որ այն տնօրինում է ՀՀ իշխանություն ների ամենասիրելի օլիգարխներից մեկը՝ ԱԺ հավերժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
     Մեր հարցմանն ի պատասխան ՊԵԿ մաքսային հատվածից ստացել ենք պաշտոնական տվյալներ, որոնց ուսումնասիրությունից կարելի է հասկանալ, թե մեր տնտեսության և հատկապես ներկրումների ոլորտում ինչպիսի աղետալի վիճակ է տիրում:
     2016 թվականին ու 2017-ի առաջին եռամսյակում այլ երկրներից շաքարի կամ շաքարի հումքի ամենամեծ խմբաքանակը, ըստ մեզ տրամադրված պաշտոնական տվյալների, ներմուծել է հենց Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիդ» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը շաքարի, շաքարի հումքի խոշոր ներմուծող է նաև ԵՏՄ անդամ երկրներից: Այսպես. միայն 2016 թվականին ոչ ԵԱՏՄ անդամ, այսինքն՝ երրորդ երկրներից ամենաշատ շաքար կամ շաքարի հումք ներմուծել է «Ալեքս Գրիգը»՝ 57 հազար 910 տոննա: Սրա ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 9 մլրդ 866 միլիոն դրամ:
     «Ալեքս Գրիգ»-ից բացի, 2016-ին այլ երկրներից Հայաստան շաքար կամ շաքարի հումք է ներմուծել ևս 22 ընկե­րություն: Բայց դրանցից որևէ մեկը ծավալի առումով անգամ հեռավոր մրցակցության մեջ չի կարող մտնել «Ալեքս Գրիգի» հետ, և դրանք ոչ առևտրային նպատակով կատարված ներմուծումներ են: Ամենաշատ շաքար ներմուծողը, բնականաբար, «Կոկա-կոլա» ընկերությունն է՝ 1400 տոննա, երրորդը «Ջերմուկ գրուպն» է՝ իր Պեպսի-կոլայով՝ 450 տոննա, իսկ չորրորդ տեղում «Գրանդ քենդի»-ն է՝ 80 տոննա: Ակնհայտ է, որ այս ընկերությունների ներմուծած շաքարը կամ շաքարի հումքը չի վաճառվում խանութներում: Սրանք վերամշակող ընկե­րություններ են, որ շաքար ներմուծում են սոսկ իրենց արտադրանքի մեջ օգտագործելու համար, առաջին երկուսը՝ հյութերի արտադրության մեջ, «Գրանդ քենդի»-ն էլ՝ հրուշակեղենի: Վերջին տե­ղերում գտնվող ներմուծողներն էլ շաքար ներմուծել են կիլոգրամներով՝ 20 կգ, 80 կգ, 100 կգ:
     Մեզ հատկապես հետաքրքրում է 2017-ի առաջին եռամսյակի պատկե­րը, երբ նոր կառավարությունն սկսեց հայտարարել, որ մենաշնորհային ներ­մուծումների դեմ հուժկու պայքար է մղում: Բայց այս տարվա առաջին երեք ամիսներին այլ երկրներից շաքարի ներմուծման գծով նույնպես առաջա­տար է «Ալեքս հոլդինգը»՝ 23 հազար 122 տոննա: Սա նույն «Ալեքս Գրիգն» է՝ Ալեքսանյանին պատկանող, պարզա­պես, նրա տիրոջ սովորույթի համաձայն, հերթական անգամ անվանափոխության է ենթարկվել:
     Այս երեք ամիսներին շաքար, շաքարի հումք Հայաստան ներկրվել է ավելի քիչ՝ ընդամենը 9 ընկերություն, որոնցից ութը՝ կրկին կիլոգրամներով: Օրինակ՝ «Ալեքս հոլդինգից» հետո երկրորդ խոշոր ներմուծողը, եթե կարելի է դա խոշոր անվանել, «Սիներջի յուրոփ» ՍՊԸ-ն է՝ ընդամենը 380 կգ: Այս ցանկում չորրորդ ներմուծողը «Սովրանո» ՍՊԸ-ն է՝ 240 կգ, որը պատկանում է ԱԺ պատ­գամավոր Արման Սահակյանին»:

3681 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am