Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Տրանսպորտի սակագինը մինչև սեպտեմբեր չի բարձրանա․ «ՀԺ»

09:45, հինգշաբթի, 13 հուլիսի, 2017 թ.
Տրանսպորտի սակագինը մինչև սեպտեմբեր չի բարձրանա․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ «Այս օրերին լուրեր են պտտվում, որ սեպտեմբերից Երևանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը: Ընդ որում, ըստ նույն լուրերի, սկզբում թանկացումը նախատեսվել է օգոստո­սին, ներքին զորքերին հանձնարարվել է հետաձգել արձակուրդ­ները կանխատեսվող հանրային լարվածության պատճառով: Հետո, սակայն, գործընթացը հետաձգվել է մինչև սեպտեմբեր:
     Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատ­վության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, մեր զրույցում անդրադառնալով հարցին, հերքեց, որ սեպտեմբերին սակագնի փոփոխություն է սպասվում: Բայց թե ինչ կլինի ավելի ուշ՝ բարեփոխումների գործընթացի ավարտի արդյունքում, նա դժվարացավ կանխատեսել:
     Ինչպես հայտնի է, միջազգային խորհրդատուին՝ անգլիա­կան «Դաբլյու Վայ Ձի Ինթերնեյշնլ լիմիթիդ» ընկերությանը, պատվիրվել էր ուսումնասիրել, մշակել երթուղային նոր ցանց և ներկայացնել առաջարկների ամբողջական փաթեթ: Դա նախատեսված էր հունիսին:
     Քաղաքապետարանից հստակ չեն պատասխանում՝ միջազ­գային խորհրդատուն ինչ առաջարկներ է ներկայացրել: Խոր­հուրդ են տալիս սպասել առաջիկա օրերին հրավիրվելիք ասուլիսին, որի ընթացքում քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը կպատասխանի հետաքրքրող բոլոր հարցերին:
     Չի նշվում նաև, թե ուղևորափոխադրում կազմակերպելու առաջարկված տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում ինչ սակագին է հաշվարկվել: Գևորգյանն ասաց, որ ինքը տեղեկու­թյուն չունի ոչ այդ տարբերակների, ոչ էլ դրանց դեպքում առա­ջարկվող սակագների մասին:
     Այդուհանդերձ, նկատեց, որ խորհրդատուի առաջարկած տարբերակները դեռևս ոչինչ չեն նշանակում, քանի դեռ չեն ներկայացվել հասարակական տրանսպորտի բարեփոխումնե­րի աշխատանքային խմբի քննարկմանը: Նաև ընդգծեց, որ քաղաքապետարանը խորհրդատուի առջև խնդիր է դրել չծանրաց­նել քաղաքացու սոցիալական բեռը:
     Գևորգյանի խոսքով՝ բոլոր տարբերակներից ի վերջո կընտր­վի այն մեկը, որն արժանացել է հանրության հավանությանը: Այ­սինքն՝ երևանցին ինքը պետք է որոշի՝ նախընտրում է, ասենք, միասնական տոմսի տարբերակը, ուղեվարձի սակագնի սահմանումը՝ ըստ կիլոմետրի և այլն: Իսկ թե ինչ մեխանիզմով են քաղաքացիներն արտահայտելու իրենց դիրքորոշումը, դարձյալ առայժմ չի նշվում՝ հղում անելով սպասվող ասուլիսին»,- գրում է թերթը:
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

3070 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am