Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Սենթրեյլիա՝ լքված քաղաք, որի ընդերքն այրվում է արդեն կես դար

23:10, կիրակի, 06 օգոստոսի, 2017 թ.
Սենթրեյլիա՝ լքված քաղաք, որի ընդերքն այրվում է արդեն կես դար

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում 19-րդ դարում կառուցված փոքրիկ Սենթրեյլիա քաղաքն այժմ լքված է ու պատված բուսականությամբ: 1981-ին մոտ 1000 բնակիչ ունեցող քաղաքում այժմ 7 մարդ է ապրում: Պատճառը ստորգետնյա չմարող հրդեհներն են, որոնց առաջացրած ծխից ու առողջության վրա ունեցած դրա վատ հետևանքներից բնակիչները տարհանվել են հարևան բնակավայրեր:
     Քաղաքի ստորգետնյա հրդեհն սկսվել է 1962-ի մայիսին:

Սենթրեյլիա՝ լքված քաղաք, որի ընդերքն այրվում է արդեն կես դար
Սենթրեյլիա՝ լքված քաղաք, որի ընդերքն այրվում է արդեն կես դար
Առաջիկա տոնի կապակցությամբ քաղաքի իշխանությունը պատվիրել է հրկիզել մոտակայքի աղբանոցում կուտակված աղբը: Սովորականի նման աղբահավաքները հրկիզել են այն ու սպասել մի քանի օր, որից հետո հանգցրել են: Սակայն կրակը պատշաճ չի մարվել, արդյունքում ստորգետնյա անցքերով այն հասել է լքված ածխահանքի հորերից մեկին ու տարածվել:
Սենթրեյլիա՝ լքված քաղաք, որի ընդերքն այրվում է արդեն կես դար
Սենթրեյլիա՝ լքված քաղաք, որի ընդերքն այրվում է արդեն կես դար
Ժամանակի ընթացքում կրակը հասել է քաղաքի տակ ու շուրջը գտնվող բոլոր հանքահորերին, այն մարելը գործնականում դարձել է անհնար:
Սենթրեյլիա՝ լքված քաղաք, որի ընդերքն այրվում է արդեն կես դար
Սենթրեյլիա՝ լքված քաղաք, որի ընդերքն այրվում է արդեն կես դար
1984 թվականին ԱՄՆ Կոնգրեսը 42 միլիոն գումար է հատկացրել քաղաքացիների վերաբնակեցման համար: 2002-ին ԱՄՆ փոստային ծառայությունը չեղարկել է քաղաքի փոստային ինդեքսը:
Սենթրեյլիա՝ լքված քաղաք, որի ընդերքն այրվում է արդեն կես դար
Սենթրեյլիա՝ լքված քաղաք, որի ընդերքն այրվում է արդեն կես դար

Այսօր Սենթրեյլիայում քանդվել են գրեթե բոլոր շինությունները: Այն նմանվել է մի մեծ մարգագետնի՝ ավերված ճանապարհներով, որոնց հսկայական ճաքերից ծուխ է դուրս գալիս:

Սենթրեյլիա՝ լքված քաղաք, որի ընդերքն այրվում է արդեն կես դար
Սենթրեյլիա՝ լքված քաղաք, որի ընդերքն այրվում է արդեն կես դար
Այժմ ոչ մի փորձ չի արվում կրակը մարելու, իսկ քաղաքի ընդերքում ածխի պաշարները կբավականացնեն, որ հրդեհը շարունակվի դեռ 250 տարի:

7614 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
R
R 01:25, 07.08.2017
https://www.youtube.com/watch?v=-6hdK55TKvg